Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Ընտանիքի միջազգային օրվա առթիվ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Ընտանիքի միջազգային օրվա առթիվ 14.05.2021

Հարգելի՛ բարեկամներ, սիրելի՛ լոռեցիներ, ի սրտե շնորհավորում եմ Ընտանիքի միջազգային օրվա առթիվ: Չափազանց նվիրական օր միջազգային օրացույցում, որը ևս մեկ առիթ է տալիս մեզ արժևորելու այն սրբագույն, ջերմ, ամենահարազատ ու սիրելի մարդկանցից կազմված միջավայրը, որը մենք ընտանիք ենք կոչում: Այստեղ են փայփայում մեր մանկությունն ու պատանեկությունը, այստեղ ենք մենք հասունանում և հաստատուն քայլ կատարում դեպի մեծ կյանք: Այստեղ են մեզ գոտեպնդում, փարատում մեր մտավախություններն ու անհանգստությունները: Այստեղ են մեզ հավատ ներշնչում մեր ուժերի ու պայծառ գալիքի հանդեպ: Այստեղ մեզ չեն կշտամբում սխալների համար, այստեղ մեզ պարզապես սիրում են:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնի և Երկրապահի օրվա առթիվ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնի և Երկրապահի օրվա առթիվ 07.05.2021

Սիրելի՛ լոռեցիներ, Հայրենական Մեծ պատերազմի հարգելի՛ վետերաններ, երկրապահնե՛ր, զինվորնե՛ր ու սպանե՛ր Ջերմորեն շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 76-րդ տարեդարձի և Երկրապահի օրվա առթիվ: 76 տարի առաջ մեր պապերը խորհրդային բանակի շարքերում հերոսաբար մասնակցել են ֆաշիզմի դեմ տարած հաղթանակին: Հայրենական Մեծ պատերազմի հաղթական ավարտը մեր ժողովրդի և երկրի համար պատմական իրադարձություն էր, ու այդ հաղթանակի համար մեր ժողովուրդը ոչինչ չի խնայել։ Տվել ենք մեծաթիվ զոհեր, որոնց հիշատակը վառ ենք պահել մենք, անմար են պահելու նաև մեր զավակները: Ունեցել ենք հերոսներ ու զորավարներ, որոնց սխրանքը, որպես հայրենասիրության օրինակ, ոգեշնչել են սերունդներին, կերտել մեր երիտասարդների ոգու արիությունը:

Լոռու մարզպետ Արամ Խաչատարյանի շնորհավորական ուղերձը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ

Լոռու մարզպետ Արամ Խաչատարյանի շնորհավորական ուղերձը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ 03.05.2021

Զանգվածային լրատվության միջոցների հարգարժա՛ն ներկայացուցիչներ Շնորհավորում եմ Ձեզ և մեզ՝ բոլորիս, Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ: Որպես մարզի ղեկավար և ՀՀ քաղաքացի չափազանց բարձր եմ գնահատում իրենց մասնագիտական պարտականություններն արհեստավարժորեն ու բարեխղճորեն կատարող լրագրողներին:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը  Աշխատանքի օրվա առթիվ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ 30.04.2021

Սիրելի՛ լոռեցիներ, Ջերմորեն շնորհավորում եմ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա կապակցությամբ: Տարիներ շարունակ տոնում ենք այս օրն ու ամեն անգամ նոր իմաստ հաղորդում դրան: Մեր ժողովուրդը դեռևս դարերի խորքից առանձնացել է իր յուրահատուկ աշխատասիրությամբ, քարից հաց քամելու բացառիկ ունակությամբ: Հայ ժողովրդի համար բազմավաստակ աշխատավորն ավանդաբար մեծ պատիվ ու հարգանք է վայելել: Աշխատասեր ու բարեխիղճ մարդը միշտ բարձր է գնահատվել: Մենք հպարտանում ենք մեր աշխատասեր նախնիներով ու հայրերով, ովքեր իրենց տքնանքով շենացրել են մեր Հայրենիքը:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 23.04.2021

Սիրելի՛ լոռեցիներ Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի, սրբադասված նահատակների հիշատակին: Այսօր մենք հիշում ենք նրանց, ովքեր վերապրեցին Մեծ եղեռնը, ովքեր, անցնելով անմարդկային տառապանքներն ու պարտադրված արտագաղթը, իրենց մեջ ուժ գտան վերահաստատվելու մայր Հայաստանում և աշխարհի տարբեր անկյուններում՝ վառ պահելով հայի ինքնությունը:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ 16.04.2021

Ոստիկանության հարգելի՛ աշխատողներ, վետերաններ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ոստիկանության օրվա կապակցությամբ: Դժվարին և փառավոր ուղի է անցել ՀՀ Ոստիկանությունը՝ դառնալով մեր երկրի կարևորագույն հենասյուներից մեկը, և սա նաև համակարգում անձնազոհ կերպով ծառայող նվիրյալների շնորհիվ է: Լոռու մարզային կառույցը ևս իր լուրջ դերակատարությունն ունի այս հարցում: Մեր ոստիկանությունն անցել է փոփոխությունների բարդ շրջափուլերի միջով, և այսօր էլ բարեփոխումներն ու արդիականացումը համակարգում շարունակվում են: Անչափ գնահատելի է համակարգի կադրային, տեխնիկական և մասնագիտական վերազինումը, որն է՛լ ավելի է բարձրացնում կառույցի հեղինակությունը: Վստահաբար կարելի է ասել՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը մեր պետականության ամրապնդման, իրավունքների, կյանքի ու արժանապատվության պահպանման երաշխավորն է:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-14 17:05:54