Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղերձը Ոստիկանության օրվա կապակցությամբ 14.04.2023
Ոստիկանության հարգելի՛ աշխատողներ և վետերաններ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ոստիկանության օրվա կապակցությամբ: Ոստիկանության համակարգում լուրջ բարեփոխումներ են իրականացվում, որոնք նպատակ ունեն բարձրացնելու համակարգում ընդգրկված ծառայողների աշխատանքի արդյունավետությունը, արդիականացնելու այն, ինչպես նաև վերացնելու բացասական ցանկացած դրսևորում։ Այս ամենն ուղղված է Հայաստանի ոստիկանության կայացմանն ու ամրապնդմանը: Ոստիկանության ողջ համակարգը՝ նրանց շարքերում Լոռու մարզային կառույցը, պատվով են իրականացնում իրենց առաքելությունը՝ համոզմունքով, որ ժողովրդավարական հասարակության մեջ ոստիկանի կերպարը պետք է վստահություն և պաշտպանվածության զգացում ներշնչի։

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ 07.04.2023
Սիրելի՛ մայրեր, քույրեր և կանայք, սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Այս գարնանաբույր տոնը ձեզ մեծարելու, մեր հարգանքն ու երախտագիտությունը հայտնելու, մեր սերը ձեր նկատմամբ վերահաստատելու հրաշալի առիթ է: Հայերիս համար կինը միշտ էլ եղել է օջախի ոգին, ընտանիքի հենասյունը: Հայուհու ամենավեհ կոչումը եղել և մնում է մայրությունը, որը մեզանում պաշտամունքի աստիճանի է հասցված: Ձեր ընտանիքին, զավակներին ուղղված անմնացորդ նվիրումի շնորհիվ է, որ այսօր էլ հայկական ընտանիքը շարունակում է լինել կայուն ու ավանդապահ՝ մնալով մեր ազգի հարատևման գրավականը:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ 27.03.2023
Թատրոնի միջազգային օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում եմ թատրոնի բոլոր նվիրյալներին, մշակների ու գործիչներին՝ տնօրինությունից, բեմադրող-ռեժիսորներից, մեր սիրելի արտիստներից մինչև հանդերձապահ, հսկիչ ու դերձակ, լուսային ու ձայնային օպերատորներից մինչև տոմսավաճառ ու հուշարար՝ բոլոր-բոլորին ու նաև նրանց, ովքեր սիրում ու գնահատում են թատերարվեստը, այն է՝ ձեզ շատ սիրող հանդիսատեսի։ Այսօր բոլորիս երախտիքի խոսքերը միմիայն ձեզ են ուղղված: Մենք՝ ձեզ նվիրված հանդիսատեսը, անսահման արժևորում ենք Ձեր կատարած աշխատանքը, թատրոնի երախտավորներին ու նրանց թողած ավանդները: Թատրոնը մեր կյանքում առանցքային տեղ է գրավում, որովհետև հայ մարդն իրեն հուզող բազմապիսի հարցերի ու խնդիրների լուծման բանալին փնտրել է նաև թատրոնում` առանձնահատուկ վերաբերմունք տածելով թատրոնի և թատերական գործիչների հանդեպ:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 07.03.2023
Թանկագի՛ն կանայք, մայրե՛ր, քույրե՛ր Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ գարնանային զարթոնքը խորհրդանշող այս գեղեցիկ տոնի՝ Մարտի 8-ի և միամսյակի մեկնարկի կապակցությամբ: Եղե՛ք միշտ ուրախ, հմայիչ ու գեղեցիկ՝ շրջապատված ուշադրությամբ ու հոգատարությամբ, մեծարված ու սիրված՝ ձեզ շրջապատող բոլոր մարդկանց կողմից: Թո՛ղ բարին հովանի լինի ձեզ և ձեր ընտանիքներին: Հավատացե՛ք, բոլոր տղամարդիկ՝ լինի՝ հայր, եղբայր, ամուսին, թե՝ զավակ, անսահման երախտապարտ են ձեզ՝ ձեր հոգատարության, անափ համբերատարության և մեր շրջապատն ավելի գեղեցիկ ու ծաղկուն դարձնելու համար:

Սրբազա՛ն հայր Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 45-ամյակի առթիվ: Դուք՝ Գուգարաց թեմի հոգևոր առաջնորդի անմնացորդ նվիրումով, Ձեր ամենօրյա գործունեությամբ մեծապես նպաստում եք քրիստոնեական դաստիարակությանն ու իրական հավատքի քարոզչությանը: Մեծ է Ձեր ներդրումը Լոռու մարզում հոգևոր մշակույթի զարգացման գործում: Դուք Ձեր առաքինությամբ հույս, հավատ և ուժ եք հաղորդում հավատացյալներին, քարոզում բարեգթություն, խաղաղասիրություն, օգնում դիմակայել դժվարություններին, քրիստոնեական հավատքի ամրապնդմանը, նպաստում ազգային ավանդույթների պահպանմանը:

Խորհրդակցություն ՏԿԵ նախարարությունում 03.03.2023
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում՝ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ անցկացված հերթական խորհրդակցությանը։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև հանրապետության մյուս մարզերի մարզպետները, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել է Համահայկական ամառային 8-րդ խաղերի վերաբերյալ կազմակերպչական հարցեր: Քննարկվել է մարզաձևերը տարբեր մարզերում անցկացնելու, վայրի ընտրության և այդ մարզերում համապատասխան ենթակառուցվածքները զարգացնելու և համահայկական խաղերից առաջ դրանք պատշաճ տեսքի բերելու անհրաժեշտությունը։