Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Վերջին դասի և Վերջին զանգի կապակցությամբ

25.05.2023

Սիրելի՛ շրջանավարտներ,
շնորհավորում եմ բոլորիդ Վերջին դասի և Վերջին զանգի կապակցությամբ:
Դպրոցական ուսումնառության ավարտը խորհրդանշող Վերջին զանգն ունի հրաշալի խորհուրդ. այն ձեզ առաջնորդում է դեպի նոր կյանք:
Ձեզ համար, սիրելի՛ շրջանավարտներ, կյանքի նոր հորիզոններ են բացվելու և դուք մուտք եք գործելու առավել պատասխանատու մի շրջան, երբ ձեր որոշումների կայացումից է կախված լինելու ձեր հասուն կյանքի հետագա ուղին: Ուստի մաղթում եմ ձեզ, որ լինեք առավել ուշիմ, խելացի, հաստատակամ:
Համոզված եմ, որ դպրոցական տարիներին ստացած ձեր հարուստ գիտելիքները, հայեցի կրթությունը կօգնեն ձեզ սեփական ունակություններն ու ձիրքերը ծառայեցնելու մեր երկրի և ժողովրդի ապագայի կառուցմանը:
Մաղթում եմ, որ հաջողություններ ունենաք ձեր բարի նախաձեռնություններում, հասնենք մեծ բարձունքների և մշտապես առաջնորդվեք լավ մարդ, պատասխանատու քաղաքացի, հայրենիքին նվիրյալ անձ, լավ զավակ, ընկեր, փայլուն մասնագետ լինելու բարձր գիտակցությամբ:
Օրը հուզումնալի է ոչ միայն ձեզ, այլև ձեր ծնողների, տատիկ-պապիկների, հարազատների համար:
Մաղթում եմ, որ այդ ակնթարթները սրտում կրեք ու պահպանեք ողջ կյանքի ընթացքում, որ պահպանեք հոգու այն մաքրությունն ու անաղարտությունը, որ ունեք այսօր, լինեք երազող, հավատաք լավագույն գալիքին և երբեք չընկճվեք ոչ մի դժվարությունից:
Եղե՛ք երջանիկ:
Շնորհավո՛ր Վերջին զանգ:
Բարի երթ, սիրելի՛ շրջանավարտներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59