Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

29.05.2023

Սիրելի՛ լոռեցիներ,
շնորհավորում եմ Հանրապետության տոնի` Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 105-րդ տարեդարձի առթիվ:
Մեր ժողովրդի համար երկար սպասված իրողություն էր շուրջ վեցհարյուրամյա ընդմիջումից հետո Հայոց անկախ պետականության վերականգնումը: Սակայն այս երազանքը հայ ազգին հենց այնպես չտրվեց, այլ կենաց-մահու պայքարի գնով: Անկախությունը փառավոր հերոսամարտերի արդյունք էր, որ հայ ժողովուրդը մղեց Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում: Այս հերոսամարտերը դարձան հայ ժողովրդի անսասան կամքի և անհաղթ բազկի առհավատչյան:
Հաղթանակը մեզ տրվեց քաջ հայորդիների նահատակության գնով, այն տրվեց մեզ զենքով ու մաքառումով, հերոսացումով, պայքարով: Դարերով երազած ազգային պետականության վերականգնումը անգին է բոլոր հայերի համար և այն պարտավոր ենք պահել ամեն գնով:
Հայ ժողովրդի դարավոր պատմությունը և այդ պատմության ճանապարհին մեր ազգի կրած բազմաթիվ դաժան փորձությունները վկայում են, որ միասնականությունն ու հաղթանակի մեծագույն կամքն է ազատ և անկախ ապրելու, ազգային պետականություն ունենալու երաշխիքը: Եվ այո՛, մեզ միասնական է պետք լինել նաև հիմա, այս դժվարին ժամանակաշրջանում, որպեսզի կարողանանք պահպանել ու ամրապնդել մեր հաղթանակները,զարգացնել մեր անկախ երկիրը:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ տոնի` Հանրապետության օրվա առթիվ և մաղթում առողջություն, խաղաղ երկինք՝ մեր ժողովրդի և Հայոց անկախ պետականության ապագայի համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53