Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա առթիվ

18.05.2023

 Հարգելի՛ բարեկամներ, սիրելի՛ լոռեցիներ,
Թանգարանների միջազգային օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում եմ Լոռու մարզի թանգարանների աշխատողներին, արվեստաբաններին ու պատմաբաններին, հնագետներին ու ազգագրագետներին:
Շնորհակալություն ձեզ, որ աչքի լույսի պես պահպանում եք մեր ազգային արժեքները, մեր ինքնության վկայությունները, մեր պատմության մասունքները, մշակույթի գանձերը: Դուք անձնուրացաբար կատարում եք ձեզ վերապահված պարտավորությունները, պահում ու պահպանում եք դրանք և անձեռնմխելի կերպով փոխանցում սերունդներին:
Լոռու մարզը ևս հարուստ է թանգարաններով՝ Լոռի-Փամբակի, Գուգարքի հարուստ պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող երկրագիտական, հնագիտական, ազգագրական, կերպարվեստի, ինչպես նաև հայտնի գրողների ու գործիչների տուն-թանգարաններով, որտեղ պահվում են սրբագույն մասունքներ, նմուշներ և մենք հպարտանում ենք դրանցով:
Հիրավի թանգարանային նմուշներ են նաև մեր հնադարյան վանքերը, եկեղեցիները, կամուրջներն ու բերդերը, որոնք մեր դարավոր պատմության, մեր հինավուրց քաղաքակրթության վկայություններն են, ու պատահական չէ, որ մեր երկիրն անվանում են թանգարան՝ բաց երկնքի տակ:
Կրկին շնորհավորելով թանգարանային գործի բոլոր նվիրյալներին՝ մաղթում եմ բարեկեցություն և հաջողություններ բոլոր նախաձեռնություններում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53