Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Ընտանիքի միջազգային օրվա առթիվ

15.05.2023

Հարգելի՛ բարեկամներ, սիրելի՛ լոռեցիներ,
ի սրտե շնորհավորում եմ Ընտանիքի միջազգային օրվա առթիվ:
1993թ. սկսած՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ, աշխարհի բազմաթիվ երկրներ, այդ թվում և՝ Հայաստանի Հանրապետությունը, մայիսի 15-ին նշում են Ընտանիքի միջազգային օրը՝ նպատակ ունենալով ուշադրություն հրավիրել ընտանիքների առջև ծառացած խնդիրների լուծմանը:
Մեզ համար այս օրը առանձնահատուկ խորհուրդ ունի, որովհետև յուրաքանչյուր հայ մարդու համար՝ սկսած մեր հազարամյա պատմության դարերի խորքից, ընտանիքը սրբության սրբոց է: Ու պատահական չէ, որ մենք ընտանիքն անվանում ենք նաև օջախ, գերդաստան, տուն, այսինքն՝ ոչ միայն մեկ տանիքի տակ միասին ապրող մարդիկ, այլև հարազատ հոգիներ, ովքեր ջերմություն ու սեր են տալիս մեկմեկու, պատրաստ են հոգ տանելու միմյանց մասին, սիրելու ու փայփայելու: Հայկական ընտանիքներում աստվածացնում են ծնողներին, մեծ հոգատարությամբ ու սիրով շրջապատում զավակներին, կողակիցներին և հենց սա է մեր ընտանիքների ամրության գրավականը:
Ի զուր չէ ասված՝ ընտանիքը պետության հիմքն է, և հզոր է այն պետությունը, որն ունի ամուր ընտանիքներ: Ընտանիքը նաև առողջ և համերաշխ հասարակության հիմքն է։
Որպես մարզի ղեկավար և ՀՀ կառավարության ներկայացուցիչ՝ ես վստահեցնում եմ, որ մեր պետական բոլոր ինստիտուտներն անում են ամեն հնարավորը Հայաստանում ապրող ընտանիքների հոգսերը թեթևացնելու, նրանց կյանքն առավել բարեկեցիկ դարձնելու ուղղությամբ. աջակցում երիտասարդ ընտանիքների բնակապահովման խնդիրների լուծմանը, բազմազավակության խթանմանը, զբաղվածության աջակցմանը, տրամադրում սոցիալական տարբեր երաշխիքներ և այլն:
Սիրելի՛ լոռեցիներ, հայրենակիցնե՛ր, կրկին շնորհավորելով, Ընտանքի միջազգային օրվա առթիվ բոլորիդ օջախներին մաղթում եմ երջանկություն, անհոգություն, բարեկեցություն:
Թող բոլորի ընտանիքներում միշտ խնդություն, մանկան անհոգ ժպիտ ու զրնգուն ծիծաղ լինի, իսկ ընտանեկան հարկի տակ միմիայն սերը թևածի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36