Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի Ամանորի շնորհավորական ուղերձը 29.12.2023
Սիրելի՛ լոռեցիներ, թանկագի՛ն բարեկամներ, շուտով հրաժեշտ կտանք նաև 2023թ-ին և կթևակոխենք 2024 թվական՝ մեծ հույսերով ու սպասումներով, բազում նպատակներով ու ծրագրերով՝ այն վստահությամբ, որ նոր տարին կլինի հաջողությունների, ձեռքբերումների, կիսատ գործերն ավարտին հասցնելու ու բարեբեր տարի: Տարեմուտի շեմին մեզնից յուրաքանչյուրն անպայման մտովի կամփոփի անցնող տարին ու կփորձի հասկանալ՝ ի՞նչ տվեց այն իրեն ու վստահաբար ինքն իրեն կխոստանա ավելի լավը լինել, ավելի շատ ձեռքբերումներ ունենալ ու անպայման իրականություն դարձնել բոլոր բարի նպատակները:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 20.12.2023
Ազգային անվտանգության ծառայության հարգելի՛ աշխատակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական տոնի առթիվ: Ձեր գործունեությունն ուղղված է մեր Հայրենիքի անվտանգության ապահովմանն ու ամրապնդմանը: Մենք բարձր ենք գնահատում ձեր դերն ու առաքելությունը մեր պետականության անվտանգության ապահովման կարևորագույն գործում: Ձեր գործունեությունը հաճախ տեսանելի չէ քաղաքացիներին, ավելին, ձեր աշխատանքի արդյունքների մասին հանրությունը հաճախ իրազեկվում է տարիներ անց, սակայն այն չափազանց կարևոր ու նշանակալի է բոլոր բնագավառների բնականոն գործունեության համար և էական ազդեցություն է թողնում պետության կայուն զարգացման հետագա ընթացքի վրա:

Այսօր լրանում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժի 35-րդ տարելիցը։ 35 տարի առաջ բնական աղետին զոհ գնացին տասնյակ հազարավոր մարդիկ։ Լոռու մարզի շատ բնակավայրեր ցավալի կորուստներ կրեցին, կորցրեցինք բնակելի ֆոնդի, արտադրական ձեռնարկությունների, կրթամշակութային կառույցների մեծ մասը: ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ նախորդ տարի՝ մեծ ջանքերի արդյունքում, ավարտին հասցվեց «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագիրը» ու, թեև մարզում դեռևս կան տնակներում բնակվող ընտանիքներ, նաև ընտանիքներ, որոնք ծրագրի շահառու լինելու իրավունքը վերականգնել են դատական կարգով, սակայն նրանց խնդրի լուծումը ևս կառավարության առաջնահերթ ծրագրերից է:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Կամավորների միջազգային օրվա առթիվ 05.12.2023
Սիրելի՛ լոռեցիներ, Կամավորների միջազգային օրվա առթիվ սրտանց շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր երբևէ, որևէ առիթով, հնարավորություն են ունեցել անշահախնդիր կերպով օգնել բոլոր կարիք ունեցողներին, օգտակար լինել Հայրենիքին: Այդպիսիք, վստահ եմ, մեր շարքերում շատ-շատ են: Մաղթում, որ ձեր կամքն անկոտրում լինի, բազուկն՝ ամուր, հնարավորություններն՝ անսպառ, որպեսզի կարողանաք բազմաթիվ լավ գործեր կատարել, օգտակար լինել մարդկանց, շրջապատին:

Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է 01.12.2023
Հարգելի՛ հայրենակիցներ, լոռեցինե՛ր, այս օրվա նշանավորումն ու առանձնացումն օրացույցում նպատակ ունի հանրության ուշադրությունը հրավիրելու հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների վրա: Թեև հատկապես վերջին տասնամյակում լուրջ աշխատանքներ են տարվում առկա խնդիրների հաղթահարման և օրենսդրության բարելավման ուղղությամբ, սակայն պետք է խոստովանել, որ հաշմանդամություն ունեցող անձանց լիակատար ինտեգրման և նրանց կյանքն առավել հարմարավետ դարձնելու առումով դեռևս բավական անելիքներ կան:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Ուսանողության միջազգային օրվա առթիվ 17.11.2023
Սիրելի՛ ուսանողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ: Այսօր մեր հայ երիտասարդները նշում են այս գեղեցիկ ու խորհրդանշական տոնը՝ վերահաստատելով երիտասարդ սերնդի ազատ ու անկախ ապրելու, ժողովրդավարության, առաջադեմ գաղափարների շուրջ համախմբվածությունը: Հայ ուսանողը մեր ժողովրդի դարավոր ավանդույթների, իմաստնության, նորօրյա գիտության ու արվեստի ժառանգորդն ու զարգացնողն է: