Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորի քաղաքապետը ներկայացրեց  2013 թ. տարեկան հաշվետվությունը

Վանաձորի քաղաքապետը ներկայացրեց 2013 թ. տարեկան հաշվետվությունը 19.03.2014

Վանաձորի քաղաքապետարանում տեղի ունեցավ համայնքի ավագանու ընդլայնված նիստ: Վերջինիս ներկա էին նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի վարչությունների և բաժինների պետեր, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ, լրագրողներ:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 18.03.2014

ՀՀ կառավարության 20.01.2011թ. «Երեխայի տարիքը որոշող հանձնաժողովի կազմն ու լիազորությունները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավար¬ության 2005 թվականի հունիսի 23-ի թիվ 995-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 18-Ն որոշման համաձայն Լոռու մարզպետի 25.03.2011թ. թիվ 80-Ա որոշմամբ ստեղծվել է ՀՀ Լոռու մարզպետի գլխավորությամբ գործող Երեխայի տարիքը որոշող մարզային հանձնաժողով /հանձնաժողովի քարտուղար` ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջա¬պահո¬ւթյան և սոցիալական ապահովության վարչության սոցիա¬լա¬կան ապահովության բաժնի պետ Վ.Ջաղինյան, հեռ. 0322 2-33-99, 091/055 98 14 06/:

Աշխատանքային խորհրդակցություն 17.03.2014

Մարտի 17-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

Լրացավ արձակագիր Ֆելիքս Շաքարյանի 75-ամյակը

Լրացավ արձակագիր Ֆելիքս Շաքարյանի 75-ամյակը 17.03.2014

Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքում տեղի ունեցավ գրական ցերեկույթ՝ նվիրված վաստակաշատ արձակագիր Ֆելիքս Շաքարյանի ծննդյան 75-ամյակին։ Միջոցառմանը մասնակցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Հայաստանի գրողների միության նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը, գրողներ, մտավորականներ, հյուրեր Երևանից, Ալավերդուց և Վանաձորից։

Քաղաքացիների ընդունելություն

Քաղաքացիների ընդունելություն 13.03.2014

Մարտի 13-ին Լոռու մարզպետարանում մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Խաչատրյանը, Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը, մարզպետի օգնականներ Արման Սարգսյանն ու Տիգրան Էվինյանը: Սոցիալական աջակցություն տարամադրելու, անվճար բուժօգնության, աշխատանքի տեղավորման հարցերով մարզպետին դիմեցին երկու տասնյակ քաղաքացիներ՝ Վանաձորից, Գուգարքի և Թումանյանի տարածաշրջանների համայնքներից: Քաղաքացիներից տասը՝ հիմնականում բարձրագույն կրթությամբ երիտասարդներ, մարզի ղեկավարին խնդրում էին իրենց աջակցել աշխատանքի տեղավորման հարցում:

Հայտարարություն 12.03.2014

Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ կանանց առողջության պահպանման միամսյակի շրջանակներում 2014թ. թվականի մարտի 8-ից ապրիլի 7-ը ընկած ժամանակահատվածում Լոռու մարզում կկազմակերպվեն բաց դռների օրեր.

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-19 17:57:06