Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

15.06.2015

Երկուշաբթի՝ հունիսի 15-ին, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը փոխմարզպետների, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին մարզում վերջին մեկ շաբաթում կատարված աշխատանքները:
Լոռու մարզի փրկարարական վարչության պետի տեղակալ Լևոն Դալլաքյանը տեղեկացրեց, որ նախորդ շաբաթ եղել է 14 ահազանգ, որոնց թվում հրդեհների, քարաթափման, գայլերի հարձակման, օձերի հայտնաբերման, կարկտահարության մասին և այլն:
Անդարադառնալով Լոռու մարզի Թումանյանի տարածարջանի մի շարք համայնքներում տեղացած ուժեղ կարկատահարությանը, մարզպետը տեղեկացրեց, որ կարկուտի պատճառած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով եղել է Ճոճկան, Այրում, Քարկոփ և Շնող համայնքներում: Ա. Նալբանդյանը նշեց, որ վնասներ են կրել, ոչ միայն ցանքատարածություններն ու այգիները, այլև տները: Արդեն մի քանի օր է, ինչ նշված համայնքներում աշխատում է մարզային հանձնաժողովը՝ վնասի չափերը ճշտելու նպատակով: Դրանք առաջիկա օրերին կներկայացվեն ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը, որից հետո կքննարկվեն ՀՀ վարչապետի մոտ: Մարզի ղեկավարը մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանին հանձնարարեց լինել նաև Օձուն և Հագվի համայնքներում, որտեղ ևս կարկուտը վնասներ է հասցրել , և տեղում ճշտել վնասի չափերը:
Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը ներկայացրեց հարկերի հավաքագրման ընթացքը: Նրա տեղեկացմամբ, հունիսի 12-ի դրությամբ մարզում սեփական եկամուտների հավաքագրումը պլանի դիմաց կազմել է 32,7 տոկոս, գույքահարկինը՝ 45, հողի հարկինը՝ 22,3 տոկոս: Մարզպետը փոխմարզպետներին և համապատասխան վարչությունների պետերին հանձնարարեց լուրջ աշխատանքեր իրականացնել մինչև ամսվա վերջ ոչ միայն պլանային ցուցանիշները 100 տոկոսով ապահովելու, այլև նախորդ ամիսների բացը լրացնելու ուղղությամբ:
Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը տեղեկացրեց, որ Հայկական ակնաբուժության նախագծի «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում շարժական ակնաբուժարանը ծառայություններ է մատուցել Ալավերդում՝ սպասարկելով Թումանյանի տարածաշրջանի հիվանդներին, այժմ անվճար հետազոտություններ և վիրահատություններ են կատարվում Վանաձորում, առաջիկայում կկատարվեն մյուս տարածաշրջաններում:
Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը ներկայացրեց դպրոցներում անցկացվող քննությունների ընթացքը՝ նշելով, որ դրանք ընթանում են բնականոն հունով: Մարզպետը վարչության պետին հանձնարարեց հետևողական լինել և լուրջ նախապատրաստական աշխատանքներ իրականացնել Համահայկական խաղերի շրջանակներում ջահի ընդունման արարողությունը Վանաձորում բարձր մակարդակով անցկացնելու համար:
Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը և մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը ներկայացրեցին նախորդ շաբաթ ֆրանսիական CRIPT կազմակերպության ներկայացուցիչների կողմից Վանաձորի Ագրարային համալսարանում անցկացված ագրոտուրիզմին վերաբերող դասընթացի, ինչպես նաև Գյումրիում տեղի է ունեցած «Տուրիզմը Հայաստանում և համագործակցություն» խորագրով աշխատաժողովի մանրամասները, որոնց մասնակցել են նաև մարզպետարանի ներկայացուցիչները: Նա տեղեկացրեց, որ նախորդ շաբաթ մարզում են եղել նաև Ֆրանսիայի Ռհոն Ալպ ռեգիոնի ներկայացուցիչները, ովքեր Ստեփանավանի տարածաշրջանում քայլարշավորդների տուրիզմի զարգացման նպատակով մշակում են երթուղիներ:
Մյուս վարչությունների և բաժինների պետերը ևս ներկայացրեցին կատարված ընթացիկ աշխատանքները, հանդես եկան առաջարկություններով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24