Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Սահմանադրության օրը նշվեց նաև Վանաձորում 09.07.2013
Հուլիսի 5-ին Հայաստանում նշվում է մայր օրենքի՝ ՀՀ Սահմանադրության օրը: Տոնի կապակցությամբ քայլերթ էր կազմակերպվել Վանաձորի Հայքի հրապարակում: Շուրջ 250 լոռեցի երիտասարդներ ու պատանիներ հայրենասիրական երգերի ներքո քայլերթ կատարեցին հրապարակում: Բոլոր երիտասարդներն ու պատանիները «Մենք» պատմական արժեքների պահպանման հիմնադրամի կողմից նվեր ստացան եռագույնը խորհրդանշող վերնաշապիկներ և գլխարկներ: Համերգով հանդես եկավ Գուգարաց թեմի «Վարդանանց հետնորդներ» փողային նվագախումբը:
Մարզպետին անհանգստացնում է որոշ համայնքներում չկանոնակարգված աշխատանքը 09.07.2013
Հուլիսի 9-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Մարզի ղեկավարը տեղեկացրեց, որ հուլիսի 10-ին թվով 100 սիրիահայ երեխաներ կայցելեն Լոռու մարզ և իրենց ամառային հանգիստը կանցկացնեն «Ծիծեռնակ» ճամբարում: Հանգստի հետ կապված բոլոր ծախսերը կհոգա Լոռու մարզպետարանը:
Իրավիճակը հարթվել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի միջնորդությամբ 09.07.2013
Հուլիսի 5-ին, վաղ առավոտյան, Շնող և Թեղուտ համայանքների մի խումբ բնակիչներ և ՀՀ այլ համայնքներից ժամանած քաղաքացիական ակտիվիստներ «Թեղուտ» ՓԲԸ-ի մուտքի մոտ փակել էին հարևան գյուղերից և Ալավերդուց ընկերության աշխատողներին աշխատանքի բերող ավտոբուսների և տրանսպորտային այլ միջոցների ճանապարհը: Արդյունքում ընկերության աշխատանքային առօրյան խաթարվել էր: Նշված գյուղերի բնակիչներին դժգոհելու առիթ էր տվել «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից տարածքում տեղադրված դարպասները, ինչի պատճառով արգելափակվել էր նրանց ազատ տեղաշարժը դեպի Լոռուտի Խաչ սրբավայր, անտառ:

Ի արժևորումն պետական ու ազգային խորհրդանիշերի 04.07.2013
2010 թվականից «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ մի շարք ծրագրեր են իրականացվել ՀՀ պետական ու ազգային խորհրդանշանների արժևորման, պահպանման ու մեծարման ուղղությամբ:
Նշվեց դատախազության մասնագիտական տոնը 04.07.2013
Դատախազության մասնագիտական տոնի և մեր երկրում համակարգի ձևավորման 95-ամյակի առթիվ ՀՀ Լոռու մարզայինի դատախազությունում տոնական միջոցառում էր հրավիրել: Մարզի դատախազության աշխատակիցները միջոցառմանը հրավիրվել էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանին, մարզային իշխանության ներկայացուցիչների, համայնքապետերի, իրավապահ մարմինների, ուժային կառույցների ներկայացուցիչների:

Նոր ախտորոշիչ կենտրոն՝ Վանաձորում 04.07.2013
Հուլիսի 3-ին, Վանաձորի Մյասնիկյան 22 հասցեում հանդիսավորությամբ բացվեց «Վոլյա» ախտորոշիչ հետազոտական կենտրոնը: Բացմանը մասնակցում էին մարզի բուժաշխատողները, ովքեր հետաքրքրված էին այստեղ առկա գերժամանակակից բուժսարքավորումների հնարավորություններով: