Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն Գուգարքի և Սպիտակի տարածաշրջանների համայնքների ղեկավարների մասնակցությամբ

16.06.2015

Հունիսի 16-ին Լոռու մարզպետի տեղակալ Վանիկ Ասատրյանը Գուգարքի և Սպիտակի տարածաշրջանների համայնքների ղեկավարների և մարզպետարանի պատասախանատու աշխատակիցների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Լոռու մարզպետարանում և Սպիտակի քաղաքապետարանում: Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր զորհավաքների կազմակերպման, համայնքներում գրանցամատյանների կազմման և վարման աշխատանքներին: Լոռու մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Սպարտակ Ղուբաթյանը նշեց, որ կցագրման, գրանցամատյանների վարման աշխատանքները մարզի համայնքներում կատարվում են թերացումներով, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնում զորահավաքների ժամանակ: Վ. Ասատրյանը հորդորեց առավել հետևողական լինել և ավելի լուրջ ուշադրություն դարձնել կցագրման աշխատանքներին:
-Զորհավաքների ժամանակ որևէ պատճառաբանություն չի ընդունվելու, կցագրված անձանց չներկայանալու դեպքում պատասխանատվություն են կրելու համայնքների ղեկավարները,- ասաց նա:
Հարցի վերաբերյալ պարզաբանումներ տվեցին և համայնքների ղեկավարների հարցերին պատասխանեցին նաև զինկոմիսարիատների ներկայացուցիչները:
Օրակարգի երկրորդ հարցն առնչվում էր հասարակական և միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից մարզի համայնքներում իրականացվող ծրագրերին: Փոխմարզպետը համայնքների ղեկավարներին փոխանցեց մարզի ղեկավարի հստակ պահանջը՝ ցանկացած ծրագրի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել Լոռու մարզպետարան: Այս մասին, ի դեպ, համայնքներն իրազեկվել են շրջաբերականների միջոցով, մինչդեռ հարցմանը պատասխանել են համայնքների միայն 40-50 տոկոսը: ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը առաջարկեց կարճ ժամկետներում ուղարկել պահանջված տեղեկատվությունը: Բացի այդ նա հորդորեց՝ լուրջ ուշադրություն դարձնել կայքերի վարմանը: Օրակարգային էր նաև պետական աջակցությամբ գյուղատնտեսներին տրված ազոտական պարարտանյութերի գումարների հավաքագրման հարցը: Գուգարքի և Սպիտակի տարածաշրջանների համայնքներից պարարտանյութի պարտքեր են կուտակել Արջուտը, Սպիտակն ու Մեծ Պարնին: Եթե վերջին երկու համայնքները պարտավորվեցին կարճ ժամկետներում փակել պարտքը, ապա Արջուտ համայնքի ղեկավարի տեղակալը, ով խորհրդակցությանը մասնակցում էր գյուղապետի փոխարեն, նշեց, որ առհասարակ տեղյակ չէ, որ համայնքը շուրջ 1 մլն 440 հազար դրամի պարտք է կուտակել:
Լուրջ քննարկում ծավալվեց հարկերի հավաքագրման ընթացքի վերաբերյալ: Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանի ներկայացմամբ պլանային ցուցանիշների կատարողականը չի գոհացնում հատկապես հողի հարկի գծով: Վ. Ասատրյանը հորդորեց կարճ ժամկետներում 100 տոկոս ցուցանիշ ապահովել՝ լրացնելով նաև նախորդ ամիսների բացը: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև համայնքների հարակից տարածքների մաքրման աշխատանքներին և արոտավայրերի ու խոտհարքների վարձակալությանն առնչվող հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24