Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Անցկացվեց Լոռու մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի անդրանիկ նիստը 02.07.2014
Հուլիսի 1-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց Լոռու մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի անդրանիկ նիստը, որը վարում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Երիտասարդական խորհուրդը ձևավորվել է մոտ երկու ամիս առաջ՝ մարզի բոլոր տարածաշրջանների ներկայացուցիչներով՝ նպատակ ունենալով բարձրաձայնելու մարզի երիտասարդությանը հուզող խնդիրները՝ դրանց լուծում տալու ակնկալիքով: Մարզպետը, ողջունելով խորհրդի անդամներին, նշեց, որ խորհուրդը պետք է գործի ՀՀ օրենսդրությանը և խորհրդի կանոնադրությանը համապատասխան.

Կուրթանը հիմնանորգված բուժհաստատություն ունեցավ 01.07.2014
Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքի «Փարոս» հիմնադրամի հետ համագործակցությունը հույսի փարոս է դարձել Լոռու մարզի Կուրթան համայնքի համար: Համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն Ջուլիետա Բրուտյանի տեղեկացմամբ, երկու տարի առաջ հիմնադրամի ներկայացուցիչներն, այցելելով և ծանոթանալով համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոնի շենքային անմխիթար պայմաններին, որոշել են աջակցել համայնքին հիմնանորոգման հարցում: Կենտրոնի նորոգումն ընդգրկվել է «Սփյուռքահայերը 100-ամյակի համար» ծրագրի մեջ: Հիմնադրամը ներդրել է 16 հազար ԱՄՆ դոլար, համայնքային ներդրումը կազմել է 10 տոկոս:
«Իմ Հայաստան» համահայկական 2-րդ փառատոն Վանաձորում 30.06.2014
2014թ. հուլիսի 3-ին, ժամը 18:00-ին, Վանաձորի Շ. Ազնավուրի անվան մշակույթի պալատի համերգասրահում տեղի կունենա «Իմ Հայաստան» համահայկական 2-րդ փառատոնը: Համերգային ծրագրով հանդես կգան սփյուռքից ժամանած 7 պարախմբեր (մուտքն ազատ է):
Աշխատանքային խորհրդակցություն 30.06.2014
Հունիսի 30-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 27.06.2014
2014թ. հուլիսի 2-ին ժամը 1100-ին ՀՀ Լոռու մարզպետարանում տեղի կունենա ՀՀ Լոռու մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստ

Հրամանատարաշտաբային ուսումնավարժություն 25.06.2014
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի համապատասխան որոշմամբ և մարզպետի ու Լոռու մարզի փրկարարական վարչության պետ Հրաչ Անտոնյանի աշխատանքային պլանի համաձայն՝ հունիսի 25-ին Վանաձորում անցկացվեց հրամանատարաշտաբային ուսումնավարժություն՝ «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպում և իրականացում» թեմայով:



