Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

12.01.2015

Հունվարի 12-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցակցրեց 2015թ. առաջին աշխատանքային խորհրդակցությունը: Նա ներկաներին շնորհավորեց անցած տոների կապակցությամբ՝ բարեմաղթելով առողջություն և աշխատանքային հաջողություններ: Մարզպետը նշեց, որ 2014թ. մարզպետարանի գործառույթներով նախատեսված աշխատանքները կատարվել են ամբողջությամբ: Իբրև կատարված աշխատանքների գնահատական՝ մարզպետը կարևորեց նախորդ տարեվերջին ՀՀ նախագահի կողմից իրեն հանձնված պարգևը, ինչն, ըստ մարզի ղեկավարի, ոչ միայն մարզպետի, այլև ողջ կոլեկտիվի աշխատանքի արդյունքն է: Նա հույս հայտնեց, որ 2015թ.-ին ևս աշխատանքները կիրականացվեն բարձր մակարդակով:
Ա. Նալբանդյանը տեղեկացրեց, որ այսուհետ մարզպետարանի աշխատանքային խորհրդակցություններին կմասնակցի նաև Լոռու մարզի փրկարարական վարչության պետը՝ ներկայացնելով մեկ շաբաթվա ընթացքում մարզում արձանագրված արտակարգ դեպքերը: Այս անգամ խորհրդակցությանը մասնակցում էր Լոռու մարզի փրկարարական վարչության ՃԿԿ պետ, վարչության պետի տեղակալ Արթուր Չատինյանը: Նա տեղեկացրեց, որ դեկտեմբերի 31-ից մինչ օրս Լոռու մարզի փրկարարական վարչությունում ստացվել է 25 ահազանգ, որոնք արագ արձագանքվել են:
Սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները ներկայացրեց մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը: Նա նշեց, որ նախնական տվյալներով սեփական եկամուտների պլանը կատարվել է 100 տոկոսով (2013թ. մակարդակի՝ 107 տոկոսը), գույքահարկինը՝ 105,6 տոկոսով (2013թ. համեմատությամբ՝ 122,2 տոկոս): Խնդրահարույց է դարձյալ հողի հարկի հավաքագրումը. 2014թ. պլանը կատարվել է ընդամենը՝ 89,3 տոկոսով, իսկ 2013թ. նկատմամբ հավաքագրվել է հողի հարկի 95,1 տոկոսը: Ա.Նալբանդյանը պահանջեց հետևողական աշխատանք տանել 2015 թվականին հողի հարկի հավաքագրման մակարդակը բարձրացնելու համար: Նա տեղեկացրեց, որ ՀՀ ՏԿՆ ԱԻ նախարարության՝ համայնքներում կատարված ուսումնասիրությունները ևս մեկ անգամ փաստել են, որ համայնքների ղեկավարներից շատերը աշխատում են միայն պարտաճանաչ հարկատուների, այն է՝ բնակչության 25-30 տոկոսի հետ: Նա մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետին հանձնարարեց շրջաբերականներով տեղեկացնել համայնքների ղեկավարներին՝ հարկատուներին իրենց հարկային պարտավորությունների մասին պարտադիր իրազեկել ծանուցագրերի միջոցով, քանի որ, ըստ ուսումնասիրությունների, բնակիչներից շատերը տեղյակ չեն իրենց պարտքերի իրական չափերի վերաբերյալ:
Անդրադառնալով նախորդ տարեվերջին մարզպետարանի ստորաբաժանումների կողմից ներկայացված հաշվետվություներին, որտեղ առավելապես խոսվել են նաև բացթողումների և խնդիրների մասին՝ մարզպետը հանձնարարեց նոր տարում լուրջ ուշադրություն դարձնել այդ խնդիրների հաղթահարմանը:
Մարզի ղեկավարը կարևորեց տարվա ընթացքում հատկապես խոշոր համայնքներում և մարզային ենթակայության կրթօջախներում միջոցառումների կազմակերպումը՝ Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցը հիշատակելու համար:
Անդրադարձ կատարվեց նաև մի շարք այլ հարցերի, տրվեցին համապատասխան հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24