Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամանորյա անակնկալներ

12.01.2015

Նախորդ տարեվերջին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Վալլեքս» ընկերությունների խմբի հովանավորությամբ մի շարք ամանորյա անակնկալներ մատուցվեցին մանուկներին ու տարեցներին: Վանաձորի քաղաքապետարանի «Բոհեմ», Տիկնիկային և Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնների ամանորյա ներկայացումները անվճար դիտելու հնարավորություն ունեցավ ավելի քան 2000 երեխա, իսկ շուրջ 300 փոքրիկի՝ նաև ամանորյա նվերներ տրվեցին: Մարզի ղեկավարի նախաձեռնությամբ տարեվերջին սոցիալապես անապահով և հատուկ կարիքներով 50 երեխայի ուրախ ժամանցը կազմակերպվեց մանկական սրճարանում, այցելություն կատարվեց Վանաձորի ծերանոց, կազմակերպվեց հյուրասիրություն ծերերի համար:
2014թ. դեկտեմբերին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների միջոցառումների նախապատրաստման և անցկացման ծրագրի շրջանականերում Լոռու մարզպետարանը մարզկենտրոնում և տարածաշրջանային կենտրոններում՝ Սպիտակում, Ստեփանավանում, Տաշիրում և Ալավերդում հայտարարել էր մրցույթ՝ «Տնտեսվարող սուբյեկտների կողմից սպասարկման տարածքների ամանորյա լավագույն ձևավորում», «Նախատոնական առևտրի և սպասարկման առավելագույն զեղչերի առաջարկ» և «Նախատոնական ամենանշանակալի բարեգործական ակցիա կարիքավորներին» անվանակարգերում: Արդյունքներն ամփոփվեցին դեկտեմբերի 29-ին և անավանակարգերում հաղթող ճանաչված տնտեսվարողները, անհատներն ու ընկերություները պարգևատրվեցին Լոռու մարզպետի շնորհավորագերով և խորհրդանշական նվերներով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24