Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՏԿԱԻ նախարարը խորհրդակցություն անցկացրեց մարզպետների մասնակցությամբ 27.05.2015
Մայիսի 26-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը հանրապետության տասը մարզերի մարզպետների մասնակցությամբ անցկացրեց հերթական ամենամսյա խորհրդակցությունը: Խորհրդակցությանը մասնակցում էր նաև ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Լոռու մարզի և Շվեդիայի Ուփսալայի նահանգի միջև համագործակցություն է նախանշվում 25.05.2015
ՀՀ Լոռու մարզի և Շվեդիայի Ուփսալա նահանգի միջև համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով մայիսի 24-25-ին Հայաստան էր այցելել Շվեդիայի Թագավորության Ուփսալայի նահանգապետ Փիթեր Էդգարդտը տիկնոջ՝ Լենա Էդգարդտի հետ:
Մայիսի 22-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն իր աշխատասենյակում ընդունեց ֆրանսիական «Վեոլիա» ընկերության կենտրոնական և արևելյան եվրոպայի վարչության տնօրեն, հայաստանյան հարցերով խորհրդատու Ժան Պատրիս Պուարիեին: Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը և մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը:

Խաղարկվեց մինի ֆուտբոլի Լոռու մարզպետի գավաթը 22.05.2015
Մեկշաբաթյա պայքարից հետո ավարտվեց մինի ֆուտբոլի «Լոռու մարզպետի գավաթ- 2015» առաջնությունը:

Քննարկվեցին Համահայկական 6-րդ խաղերի անցկացման հետ կապված կազմակերպչական հարցեր 21.05.2015
Համահայկական ամառային 6-րդ խաղերը, որոնք անցկացվում են չորս տարին մեկ անգամ, համընկել են Մեծ եղեռնի 100–րդ տարելիցին և անցկացվում են Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: Համահայկական ամառային 6-րդ խաղերը կանցկացվեն օգոստոսի 2-ից 13-ը:

Հայտնի են «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթի հաղթողները 20.05.2015
Տեղի ունեցավ 2015թ. «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթի Լոռու մարզային հանձնաժողովի նիստը, որը վարում էր մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Էդիկ Մացակյանը: Մասնակցում էին հանձնաժողովի անդամները, մարզի տարբեր համայնքների դպրոցներից մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած 15 ուսուցիչներ:



