Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը քննարկվել է նաև Վանաձորում

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը քննարկվել է նաև Վանաձորում 11.07.2014

ՀՀ նախագահին կից Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը և հանձնաժողովի անդամ Գագիկ Ղազինյանն այսօր Վանաձոր քաղաքում ներկայացրել են Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային դրույթները: Քննարկմանը մասնակցել են Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը, մարզպետարանի աշխատակիցներ, գյուղապետեր, լրագրողներ, հասարակական կազմակերպություններ, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ: Բացման խոսքով հանդես է եկել Լոռու մարզպետը՝ կարևորելով նմանատիպ հանդիպումների կազմակերպումը:

Նոր ավերածություններ ցանքադաշտերում ու ճանապարհներին

Նոր ավերածություններ ցանքադաշտերում ու ճանապարհներին 10.07.2014

Դեռ չէին հանդարտվել նախօրեին Վանաձորում և Սպիտակի ու Գուգարքի տարածաշրջանների մի շարք համայնքներում կարկտահարության հետևանքների մասին խոսակցությունները, երբ հուլիսի 8-ին ահազանգվեց տարերային արհավիրքի նոր ավերածությունների մասին, այս անգամ` Ստեփանավանի տարածաշրջանի Գարգառ, Հոբարձի, Գյուլագարակ, Վարդաբլուր, Ամրակից գյուղերում: Իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով հուլիսի 9-ի առավոտյան տարածաշրջան մեկնեցին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Հրաչ Անտոնյանը, մարզպետարանի վարչությունների պատասխանատուներ:

Ալավերդու բժշկական կենտրոնը՝ «Տարվա մարզային հիվանդանոց»

Ալավերդու բժշկական կենտրոնը՝ «Տարվա մարզային հիվանդանոց» 10.07.2014

Հուլիսի 7–ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում կայացել է «Համազգային վստահություն» խորհրդի կողմից կազմակերպված «Տարվա լավագույն բժիշկ», «Տարվա լավագույն բուժհիմնարկ» ամենամյա մրցանակաբաշխությունը: Ներկայացված 32 անվանակարգերում համաժողովրդական քվեարկության և փորձագիտական գնահատման արդյունքներով հաղթել են առողջապահության նվիրյալներ։ «Տարվա մարզային հիվանդանոց» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ալավերդու բժշկական կենտրոնը։ Շնորհավորում ենք, մաղթում նորանոր ձեռքբերումներ:

Քաղաքացիների ընդունելություն մարզպետարանում

Քաղաքացիների ընդունելություն մարզպետարանում 10.07.2014

Հուլիսի 10-ին Լոռու մարզպետի ընդունելությանը հերթագրվել էր 14 քաղաքացի: Ընդունելությանը մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի, առողջապահության և սոցիալական ապահովության, ֆինանսատնտեսական, քաղաքաշինության, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունների, հողաշինության և հողօգտագործման բաժնի ղեկավարներ, մարզպետի խորհրդականն ու օգնականները: Ա. Նալբանդյանը մեկ առ մեկ ունկնդրեց ընդունելության եկածներին, խորամուխ եղավ քաղաքացիների խնդիրներին:

415 երեխա կհանգստանա պետական հոգածությամբ 10.07.2014

Սոցիալապես անապահով կամ ծնողազուկ երեխաների ամառային հանգիստը կազմակերպելու խնդիրը նոր չէ, որ գտնվում է հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում: Անցած տարիներին հազարավոր լոռեցի երեխաներ են պետական հովանավորությամբ հանգստացել Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում:

 Լեռնապատի ամբուլատորիան շահագործման կհանձնվի սեպտեմբերին

Լեռնապատի ամբուլատորիան շահագործման կհանձնվի սեպտեմբերին 08.07.2014

Առողջապահության նախարարության ԾԻԳ-ի ֆինանսավորմամբ այս տարվա ապրիլից Լեռնապատում կառուցվում է բժշկական ամբուլատորիայի նոր մասնաշենք: Հողհատկացումը կատարվել է դեռևս նախորդ տարի: Ծրագրի իրականացման նպատակով հատկացվել է 50 մլն դրամ, 2,5 մլն դրամ ներդրել է համայնքը: Բավականին աշխատանքներ արդեն իսկ կատարվել են, տարածքն ընդհանուր առմամբ կընդգրկի 180 քառ մետր: Կատարված աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով Լեռնապատ էր այցելել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 17:27:36