Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետն ընդունեց Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանին

05.11.2015

Նոյեմբերի 5-ին ճանաչողական այցով Լոռու մարզում էր Հայաստանում Իտալիայի  արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլին: Լոռու մարզպետարանում նրան ընդունեց մարզպետ Արթուր Նալբանդյանը: Հանդիպմանը ներկա էին նաև Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը:

Դեսպանը մարզի ղեկավարին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և նշեց, որ այցի նպատակը Լոռու մարզի առանձնահատկություններին, տնտեսական պոտենցիալին  ծանոթանալն է՝ առաջիկայում փոխհամագործակցության ծրագրեր իրականացնելու նպատակով:

Ա. Նալբանդյանը, ողջունելով դեսպանին, ափսոսանքով ասաց, որ մարզում Իտալիայի հետ համագործակցության առումով փոքր-ինչ պասսիվություն է նկատվում: Կարևորելով նմանատիպ հանդիպումները՝ մարզպետը նշեց, որ հաճախակի շփումները կնպաստեն տարածաշրջանային համագործակցության խորացմանը, փոխգործակցության լայն հնարավորություններ կստեղծեն:  Նա համառոտ ներկայացրեց նաև մարզի զարգացման հեռանկարները, արդյունաբերական պոտենցիալը: 

Ջ. Ռիչուլլին, ցանկություն հայտնեց նաև որպես զբոսաշրջիկ այցելել Լոռու մարզ, քանի որ լսել է Լոռու պատմամշակութային հարուստ արժեքների ու գեղատեսիլ բնության մասին: Ա. Նալբանդյանն ի պատասխան՝ պատրաստակամություն հայտնեց ուղեկցել դեսպանին: Մարզի ղեկավարը հանդիպման ավարտին հուշանվեր հանձնեց հյուրին:    

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 14:57:18