Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկել է նոր հաղորդաշար՝ «Ստեփանավան NEWS»

03.11.2015

«Ֆորտունա» Լոռու մարզային հեռուստաընկերության եթերում մեկնարկել է նոր հաղորդաշար՝ «Ստեփանավան NEWS» խորագրով: Հեռուստաընկերության այս  նախաձեռնությունը ողջունել է Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը՝ խոստանալով աջակցել հաղորդման կայացմանը: Հաղորդման հեղինակն ու վարողը հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար Սարգիս Գոքորյանն է: Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվում Ստեփանավանում առկա խնդիրներին ու ձեռքբերումներին, քաղաքի անցուդարձին,  քաղաքապետարանի գործունեությանը:  «Ստեփանավան NEWS-ը» կհեռարձակվի յուրաքանչյուր երկուշաբթի «Մարզպետարանի ժամ» հաղորդաշարից անմիջապես հետո, կրկնությունը՝ երեքշաբթի 14:30-ին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27