Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի նվերը «Գուգարք» ճամբարին

03.11.2015

Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում արդեն 57 տարի 7-ից 16 տարեկան պատանիների համար իր դռներն է բացում ամառային ճամբարը: Տարվա ընթացքում այստեղ ամառային հանգիստ է անցկացնում ավելի քան 1200 երեխա, հիմնականում՝ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերից ու Արցախից:

Ճամբարն արդիականացնելու և երեխաներին համակարգչային գիտելիքներ հաղորդելու համար խիստ զգացվում էր համակարգչային սենյակի անհրաժեշտությունը: Պատանի ճամբարականների կարիքներին անհաղորդ չմնաց ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որի գլխավոր տնօրեն  Ռալֆ Յիրիկյանը, ծանոթանալով խնդրին, որոշեց օժանդակել «Գուգարքի» տնօրինությանը՝ տրամադրելով 10 համակարգիչ: Նոյեմբերի 2-ին Ռալֆ Յիրիկյանն իր աշխատակազմի մի խումբ մասնագետների հետ ճամբարում էր: Ընկերության աշխատակիցները կահավորեցին համակարգչային սենյակը:

 -Ժամանակակից աշխարհում համակարգչային գիտելիքները անգնահատելի նշանակություն ունեն նոր գիտելիքների ձեռքբերման, ամենատարբեր ոլորտներում ուսումնասիրություններ կատարելու, ինչպես նաև տարեկիցների հետ շփվելու գործում: Համակարգչային սենյակի հիմնումը հնարավորություն կընձեռի երեխաներին՝ ոչ միայն վայելելու Լոռու գեղատեսիլ բնությունը, շփվելու տարբեր մարզերից ճամբար եկած իրենց հասակակիցների հետ, այլև կնպաստի համակարգչային տարրական գիտելիքներ ձեռքբերելու հարցում,- ասաց Ռալֆ Յիրիկյանը:

Ճամբարի երկարամյա տնօրեն, վաստակաշատ մանկավարժ Սեյֆուլինա Դանիելյանն իր և կոլեկտիվի անունից երախտագիտություն հայտնեց բարերարին՝ մաղթելով ոչ միայն աշխատանքային հաջողություններ, այլև նոր դրսևորումներ մարդասիրական գործունեության ոլորտում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27