Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ Հայ-ռուսական միջտարածաշրջանային 4-րդ համաժողովը

04.11.2015

Նոյեմբերի 4-ին Երևանում բացվեց Հայ-ռուսական միջտարածաշրջանային 4-րդ համաժողովը, որին մասնակցեցին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետի տեղակալներ Արսեն Դարբինյանը, Վանիկ Ասատրյանը, Տիգրան Բադոյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ: Համաժողովն անցկացվում է «Հայաստան-Ռուսաստան. Եվրասիական տնտեսական միություն. միջտարածաշրջանային համագործակցության նոր հեռանկարներ» խորագրի ներքո:

2011 թվականից ի վեր անցկացվող նման ֆորումների նպատակն է՝ քննարկել տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր, նպաստել ՀՀ մարզերի և ՌԴ տարածաշրջանների միջև համագործակցության ներուժի բացահայտմանը և նոր կապերի հաստատմանը: Միջտարածաշրջանային համագործակցության մեջ ներգրավված են ՀՀ բոլոր մարզերը, ՌԴ ավելի քան 70 դաշնային միավորներ: Նախկին համաժողովներից մեկում փոխհամագործակցության կապեր են հաստատվել նաև ՀՀ Լոռու մարզի ու «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության միջև:

Համաժողովի պաշտոնական բացմանը մասնակցում էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 12:49:44