Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն՝ Լոռու մարզպետարանում
01.10.2025
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ միասին այսօր շուրջ 11 ժամ կատարել են քաղաքացիների ընդունելություն` լսելով 60 քաղաքացու։
Հերթագրվել էր 182 քաղաքացի` մարզի տարբեր բնակավայրերից։ Արձանագրվել են խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ այս պահին կազմվում են հանձնարարականներ.
֊ Հետևողական եմ լինելու այս հարցում։ Այն քաղաքացիներին, որոնց այսօր չհասցրինք հանդիպել, կընդունենք առաջիկայում,֊ ընդգծել է մարզի ղեկավարը։



