Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Ապահովել արդյունք և աշխատանքները կազմակերպել չափելի ժամկետներում». Լոռու մարզպետ

10.10.2025

Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը տեղակալ Արսեն Ղարիբյանի, աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ անցկացրել է գործակարգավարական խորհրդակցություն:
Քննարկվել են մարզի համայնքներում մայթերին և բակային տարածքներում տեղադրված ապօրինի կառույցների ու կրպակների ապամոնտաժմանը, համայնքային սեփականություն հանդիսացող մանկապարտեզների, զբոսայգիների և այլ կարևոր ենթակառուցվածքների օտարմանը և վարձակալության պայմանագրերի ուսումնասիրման գործընթացին, ինչպես նաև բյուջեների սեփական եկամուտների հավաքագրմանը, պետական ֆինասավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով մարզում իրականացվող աշխատանքներին, ենթակառուցվածքների զարգացմանը, գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի խթանմանը վերաբերող և այլ կարևորագույն հարցեր։
Մարզի ղեկավարը հանձնարարել է լինել խիստ հետևողական, ապահովել աշխատանքների համակարգված և արդյունավետ իրականացում։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-14 16:42:27