Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Առողջապահության ոլորտում կոռուպցիայի բացառումը և դրան նպաստող անհրաժեշտ քայլերը» ծրագիրը ներկայացվեց «Լրագրողների «Սելեն» ակումբ» հասարակական կազմակերպության կողմից 30.10.2015

Հոկտեմբերի 29-ին «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում «Լրագրողների «Սելեն» ակումբ» հասարակական կազմակերպությունը Լոռու մարզպետարանի դահլիճում ներկայացրեց իր կողմից իրականացվող «Առողջապահության ոլորտում կոռուպցիայի բացառումը և դրան նպաստող անհրաժեշտ քայլերը» ծրագիրը՝ «Կլոր սեղան-շնորհանդես» միջոցառում կազմակերպելով` Լոռու մարզպետարանի աշխատակազմի, զանգվածային լրատվամիջոցների, բժիշկների մասնակցությամբ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ

ՀՀ ՏԿԱԻ նախարարը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ 28.10.2015

Հոկտեմբերի 27-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ,- այս մասին տեղեկացնում է mta.gov.am կայքը:

Շնողի դպրոցը 110 տարեկան է 27.10.2015

Տոն էր Լոռու մարզի Շնող գյուղում: Գյուղի բնակչությունը, հանրապետության տարբեր բնակավայրերում բնակվող շնողցիներ, հյուրեր, Լոռու մարզպետարանի պաշտոնյաներ, հոգևոր այրեր հավաքվել էին մշակույթի տանը շուքով ու հանդիսությամբ նշելու «Շնողի օրը»:

Տեղի ունեցավ  Լոռու մարզպետի մամլո ասուլիսը

Տեղի ունեցավ Լոռու մարզպետի մամլո ասուլիսը 27.10.2015

Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հերթական մամլո ասուլիսը, որին մասնակցում էին ինչպես տեղական ԶԼՄ-ների, այնպես էլ՝ հանրապետական լրատվամիջոցների մարզային լրագրողները: Ներկա էին նաև Լոռու մարզպետարանի աշխատակազմի վարչությունների, բաժինների պետերը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Հույս Հայաստանին» կազմակերպության բարեգործական ծրագրերը  Լոռու մարզում կշարունակվեն

«Հույս Հայաստանին» կազմակերպության բարեգործական ծրագրերը Լոռու մարզում կշարունակվեն 26.10.2015

«Հույս Հայաստանին» կազմակերպությունը և «Հայ ավետարանչական ընկերակցությունը» Լոռու մարզում բարեգործական ծրագրեր են իրականացնում արդեն 21 տարի: 1988-ի երկրաշարժից հետո կազմակերպության անդամները ցանկություն հայտնեցին աջակցել հատկապես երկրաշարժից առավելապես տուժած Սպիտակ քաղաքին:

Լոռու մարզպետը ծանոթացավ Վանաձորի տեխնոկենտրոնի կառուցման աշխատանքներին

Լոռու մարզպետը ծանոթացավ Վանաձորի տեխնոկենտրոնի կառուցման աշխատանքներին 26.10.2015

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի մի խումբ պատասխանատու աշխատողների ուղեկցությամբ այսօր հերթական անգամ եղավ Վանաձորի տեխնոկենտրոնի շինհրապարակում՝ ծանոթանալու կատարվող աշխատանքների ընթացքին: ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից իրականացվող համատեղ ծրագրի՝ Վանաձորի տեխնոկենտրոնի կառուցման նախագծային արժեքը 3 մլն 800 հազար ԱՄՆ դոլար է:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-18 15:51:30