Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական հանդիպումը ոստիկանության աշխատակիցների հետ

26.05.2016

Համայնքներում առկա խնդիրների քննարկման, դրանց լուծում տալու, ինչպես նաև ոստիկանություն-համայնք փոխհամագործակցությունը ամրապնդելու նպատակով Ոստիկանության Լոռու մարզային վարչությունը պարբերաբար հանդիպումներ է կազմակերպում Լոռու մարզպետարանի աշխատակազմի և մարզի համայնքների ղեկավարների հետ: Հերթական հանդիպումը, որը կազմակերպվել էր մայիսի 26-ին Լոռու մարզպետարանի դահլիճում, տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ, փոխգնդապետ Արթուր Սարգսյանի ու մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչների, Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցների միջև: Նիստը վարում էր Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը: Նա ողջունելի համարեց մարզային ոստիկանության նախաձեռնությամբ ոստիկանություն-համայնքներ համագործակցության իրականացումը:

Ա. Սարգսյանն, իր  հերթին կարևորելով ոստիկանություն-պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ համագործակցությունը, նշեց, որ հերթական հանդիպման նպատակը դպրոցական «Վերջին զանգի» տոնակատարությունների առթիվ իրականացվելիք համապատասխան միջոցառումներն են ոստիկանության՝ մասնավորապես ճանապարհային ոստիկանության կողմից: Նա մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներին և Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցներին կոչ արեց ակտիվորեն համագործակցել ոստիկանության հետ, համապատասխան միջոցներ ձեռնարկել անցանկալի դեպքերը կանխելու համար: Ն. Սարգսյանը տեղեկացրեց, որ Լոռու մարզպետի կողմից շրջաբերական գրությամբ մարզպետարանի ենթակայության  դպրոցների տնօրեններին հանձնարարվել է «Վերջին զանգի» միջոցառումների հետ կապված առավել զգոնություն և հետողականություն ցուցաբերել:  

Քննարկվեցին նաև ճանապարհային երթևեկությանն առնչվող, ինչպես նաև  համայնքում առկա տարաբնույթ այլ  խնդիրներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:51:42