Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում Շահումյան, Գուգարք բնակավայրերում ապրող ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների հետ

Հանդիպում Շահումյան, Գուգարք բնակավայրերում ապրող ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների հետ 19.09.2024

Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը սեպտեմբերի 18-ին հանդիպել է ԼՂ-ից բռնի տեղահանված և Վանաձոր համայնքի Շահումյան, Գուգարք բնակավայրերում ապրող քաղաքացիների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Շահումյան և Գուգարք բնակավայրերի վարչական ղեկավարները: Հերթական հանդիպման ընթացքում մեկ անգամ ևս ներկայացվել են տեղահանված ընտանիքների սոցիալական և բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի մանրամասները: Քննարկվել են բնակարանային ապահովման ծրագրի բաղադրիչներից օգտվելու ժամանակացույցի, աջակցության չափերի, դիմումներ ներկայացնելու ընթացակարգերի վերաբերյալ մանրամասներ։

Աշխատանքային խորհրդակցություն՝ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ

Աշխատանքային խորհրդակցություն՝ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ 18.09.2024

Սեպտեմբերի 18-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ տեղակալներ Գոռ Ասրյանի, Հովհաննես Ավետիսյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ: Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը՝ մարզի ղեկավարը աշխատակազմին է ներկայացրել մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի նորանշանակ պետ Անի Բաղդասարյանին և Անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության Անձնակազմի կառավարման բաժնի պետ Գալուստ Մելիքսեթյանին, շնորհավորել նրանց պատասխանատու պաշտոններ ստանձնելու կապակցությամբ, մաղթել աշխատանքային ձեռքբերումներ:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը եռօրյա այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետության Շամոնի քաղաք

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը եռօրյա այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետության Շամոնի քաղաք 17.09.2024

Մարզի ղեկավարը մասնակցում է «Մտքերի գագաթնաժողով 2024»-ին (Summit of Minds): «Մտքերի գագաթնաժողովը» (Summit of Minds) Ֆրանսիայի Շամոնի քաղաքում ամեն տարի անցկացվող հեղինակավոր միջոցառում է, որը համախմբում է քաղաքական, տնտեսական, գիտական և մշակութային շրջանակների հայտնի անձանց աշխարհի տարբեր երկրներից:

Մինչև սեպտեմբերի 30-ը աղետից տուժած քաղաքացիներից կընդունվեն ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցների փոխհատուցման դիմումները

Մինչև սեպտեմբերի 30-ը աղետից տուժած քաղաքացիներից կընդունվեն ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցների փոխհատուցման դիմումները 17.09.2024

Աղետի գոտում ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի փոխհատուցման համար դիմումների ընդունման գործընթացը Լոռու մարզում շարունակվում է: Նշենք, որ 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումներից Լոռու մարզում տուժել է ընդհանուր 166 տրանսպորտային միջոց, որից 4-ը գետը քշել է (կորսված): Համայնքային հանձնաժողովները տուժած քաղաքացիներից արդեն ընդունել են ավելի քան 102 դիմումներ, որոնք ներկայացվում են Լոռու մարզպետի աշխատակազմին:

Ալավերդի համայնքի և է Ֆրանսիայի Հանրապետության Գարդան քաղաքի միջև համագործակցություն կստեղծի

Ալավերդի համայնքի և է Ֆրանսիայի Հանրապետության Գարդան քաղաքի միջև համագործակցություն կստեղծի 17.09.2024

Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը Ալավերդու համայնքապետարանում հյուրընկալել է Ֆրանսիայի Հանրապետության Գարդան քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Հերվե Գրանիերի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել են ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Ալավերդու համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաներ, ավագանու անդամներ: Ալավերդու համայնքապետարանում կայացած հանդիպմանը քննարկվել են երկու քաղաքների գործակցությանը, քույր քաղաքներ դառնալու, համատեղ ծրագրերի իրականացմանն ուղղված մի շարք հարցեր և նախաձեռնություն է ցուցաբերվել առաջիկում Ալավերդու համայնքապետարանի պատվիրակության փոխադարձ այցի շրջանակներում կնքելու համագործակցության հուշագիր:

Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաները Շանսի նահանգում մասնակցել են «Էներգիայի ցածրածխածնային զարգացման ֆորումին»

Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաները Շանսի նահանգում մասնակցել են «Էներգիայի ցածրածխածնային զարգացման ֆորումին» 16.09.2024

Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը և Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանսի նահանգի Թայյուան քաղաքում մասնակցել են ամենամյա «Էներգիայի ցածրածխածնային զարգացման ֆորումին»։ Ֆորումն այս տարի կրել է «Էներգիա․ նոր արտադրողական ուժ՝ հանուն մաքուր և գեղեցիկ աշխարհի» խորագիրը: Միջոցառումը բարձրաստիճան երկխոսության, գիտատեխնոլոգիական նվաճումների ներկայացման և էներգետիկ ոլորտում միջազգային համագործակցության հարթակ է։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-27 12:05:04