Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր-2025 մրցաշարի համայնքային նախընտարական փուլը
03.03.2025
Մարտի 3-ին Վանաձորի «Կենտրոն» համալիր մարզադպրոցում մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր-2025 մրցաշարի համայնքային նախընտարական փուլը՝ Վանաձոր, Փամբակ, Լերմոնտովո համայնքների դպրոցների 22 թիմերի մասնակցությամբ:
Հետագա օրերին համայնքային նախընտրական փուլեր կանցկացվեն նաև Ալավերդի, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր համայնքներում:
Մրցումներն անցկացվում են 2 տարիքային խմբերում՝ 10-12 (5-6-րդ դասարաններ) և 13-15 տարեկաններ (7-9-րդ դասարաններ): Մրցաշարերը կշարունակվեն մինչև մարտի 26-ը:
Հաղթող թիմերը հնարավորություն կունենան մասնակցելու մարզային փուլին:



