Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

«Վանաձորի օր» տոնակատարությունը՝ Հայքի հրապարակում 05.10.2015
Հոկտեմբերի 3-ին տոնականորեն էր զարդարվել Վանաձորի Հայքի հրապարակը՝ մեծադիր լուսանկարներ քաղաքի տեսարժան վայրերից, գեղեցիկ ու ինքնատիպ ձևավորված բեմ, եռագույն դրոշներ և այլն: «Վանաձորի օր» տոնակատարությունը, որը վարում էին դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը և «Ֆորտունա» հեռուստաընկերության հաղորդավարուհի Դինարա Մխոյանը, սկսվեց ՀՀ պետական դրոշը և քաղաքի դրոշը հանդիսավորությամբ հրապարակ բերելով՝ փողային նվագախմբի հնչյունների և զինվորական պատվո պահակախմբի ուղեկցությամբ:

Մարզպետը շնորհավորեց մանկավարժներին 05.10.2015
Յուրաքանչյուր տարի Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ «Ուսուցչի օրվան» նվիրված հանդիսավոր միջոցառում է կազմակերպվում, մեծարվում են մարզի վաստակաշատ մանկավարժները, արժևորվում ու գնահատվում է նրանց վաստակը:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 02.10.2015
2015թ. հոկտեմբերի 6-ին, ժամը 1100-ին, ՀՀ Լոռու մարզպետարանում տեղի կունենա ՀՀ Լոռու մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը հետևյալ օրակարգով.
«Բերքի տոն» 01.10.2015
«Բերքի տոն» Հոկտեմբերի 4-ին, ժամը 12-ին, Գյուլագարակ համայնքի մերձակա «Հեքիաթ» հանգստի գոտու տարածքում տեղի կունենա Լոռու մարզի ավանդական «Բերքի տոն» տոնահանդեսը։ Վանաձորից ավտոբուսները կմեկնեն ժամը 10-ից՝ Հայքի հրապարակից։

Միջազգային օրվա կապակցությամբ տարեցներին հյուրընկալվեցին Լոռու մարզպետն ու փոխմարզպետը 01.10.2015
Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ, ավանդույթի համաձայն, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն այցելեց մարզի ամենաերկարակյաց տարեցին՝ Վանաձորի 105-ամյա բնակչուհի Ազգանուշ Հովհաննիսյանին՝ անձամբ իր շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքերը հղելու նրան: Մարզի ղեկավարին ուղեկցում էին Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ:

Համագործակցության նոր հորիզոններ. Լոռու մարզի պատվիրակությունը վերադարձավ ՌԴ-ից 29.09.2015
ՌԴ պետդումայի հրավերով սեպտեմբերի 24-25-ը Դմիտրով քաղաքում անցկացված քաղաքապետարանների միջազգային տնտեսական ֆորումին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ մասնակցում էր նաև Լոռու մարզի պատվիրակությունը: Պատվիրակության կազմում ընդգրկված էին մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը և Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը: