Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց «Գարգառ ֆեստ» միջոցառումը

26.07.2016

«Լույս» հիմնադրամի «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրի մասնակիցների կողմից Գարգառ գյուղի համայնքային զարգացմանն ուղղված ծրագրերի ցուցադրություն էր կազմակերպվել գյուղի պուրակում: Միջոցառումը կրում էր «Գարգառ ֆեստ» խորագիրը: Ծրագրի մասնակիցներն այս տարի բազմաթիվ կրթական, մշակութային, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, առողջապահության, սպորտի զարգացմանն ուղղված, ինչպես նաև բնապահպանական ծրագերեր են իրականացրել համայնքում և վստահ են, որ Գարգառը զարգացման իրատեսական հեռանկարներ ունեցող համայնք է: Այդ ծրագրերի մասին պատմող տեղեկատվական բուկլետների, ձեռքի աշխատանքների, ինչպես նաև համայնքում արտադրված օրգանական բնամթերքի, համեղ ուտեստների ցուցադրություն էր կազմակերպվել: Միջոցառման ընթացքում կազմակերպվեցին նաև հետաքրքրաշարժ խաղեր, ներկայացվեցին հայ ազգագրական երգեր, պարեր, մարզական ցուցադրական ելույթներ:

 Միջոցառմանը մասնակցում էր Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը, մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահե Դոխոյանը, համայնքի ղեկավար Կարեն Զալինյանը: Տ. Բադոյանն իր խոսքում կարևորեց «Լույս» հիմնադրամի աջակցությունը, բարձր գնահատեց համայնքի ղեկավարի, երիտասարդության ակտիվությունն ու նախաձեռնողականությունը Գարգառում բազմաբովանդակ զարգացման ծրագրերի իրականացման գործում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27