Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքի տոնավաճառ՝ Վանաձորի Հայքի հրապարակում

25.07.2016

Մարզկենտրոնի Հայքի հրապարակում Վանաձորի զբաղվածության տարածքային գործակալության կողմից անցկացվեց ավանդական դարձած «Աշխատանքի տոնավաճառը»:  Շուրջ 26 գործատու տարբեր ոլորտների 327 առկա, 204 ապագա թափուր աշխատատեղ ներկայացրեց Վանաձորի աշխատանք փնտրողներին:

Տոնավաճառին իրենց մասնակցությունը բերեցին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետներ Արսեն Դարբինյանը, Տիգրան Բադոյանը,  մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ըստ գործակալության տնօրեն Արա Առաքելյանի, ապահովվել է առաջարկվող թափուր աշխատատեղերի բազմազանությունը, որպեսզի կրթական տարբեր մակարդակներ ունեցող անձինք կարողանան գտնել իրենց հարմար աշխատանքը:

Ա. Նալբանդյանն իր խոսքում կարևորեց նմանատիպ միջոցառումների անցկացումը՝  նշելով, որ դրանք նպաստում են աշխատաշուկայում պահանջարկի և առաջարկի ճիշտ բալանսավորմանը:

Արտակ Մանգասարյանի հավաստմամբ՝ հանրապետության մյուս համայնքների համեմատությամբ՝  Վանաձորի և՛ գործատուները, և՛ աշխատանք փնտրողները բավականին ակտիվ են:

Բացման պաշտոնական արարողության ընթացքում տոնավաճառի կազմակերպմանն աջակցող և համագործակից կողմերն արժանացան շնորհակալագրերի:

Շնորհակալագրի արժանացավ նաև Արթուր Նալբանդյանը:

                                                                  

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27