Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի առողջապահական հիմնարկների տնօրենները հանդես եկան առաջին կիսամյակի ֆինանսական հաշվետվություններով

25.07.2016

Մարզի առողջապահական հիմնարկների տնօրենները մարզպետ Արթուր Նալբանդյանի և մարզպետարանի առողջապահության վարչության պետ Սամվել Լամբարյանի ներկայությամբ հանդես եկան այս տարվա առաջին կիսամյակի ֆինանսական հաշվետվություններով: Նրանք անդրադարձան հիմնականում կրեդիտորական և դեբիտորական պարտքերին, վճարովի ծառայությունների ծավալներին: 2016թ.-ի առաջին կիսամյակում վճարովի ծառայությունները կազմել են 263 մլն 84 հազար դրամ, նախորդ տարվա 255 մլն 540 հազար դրամի դիմաց: Վճարովի ծառայությունների մասով 2015թ. համամատությամբ հետընթաց ունեն Վանաձորի և Ստեփանավանի բժշկական կենտրոնները, Վանաձորի թիվ 1 և թիվ 2 համաբուժարանները: Բարձր մուտքեր են ապահովել Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Ալավերդու և Սպիտակի բժշկական  կենտրոնները: Մարզի առողջապահական հիմնարկների կրեդիտորական պարտքերը կազմել են 84 մլն 263 հազար դրամ. պարտքեր են կուտակել հիմնականում Վանաձորի, Սպիտակի  և  Տաշիրի բժշկական կենտրոնները:

Կրեդիտորական պարտքերը, ինչպես նաև վճարովի ծառայությունների ծավալների նվազումը մի շարք առողջապահական հիմնարկներում և՛ օբյեկտիվ և՛ սուբյեկտիվ պատճառներ են ունեցել, իսկ վճարովի ծառայությունների ծավալային աճը, ինպես ներկայացվեց, պայմանավորված է եղել նոր մասնագետ կադրերով և բժշկական նորագույն սարքավորումների ձեռքբերմամբ: Անդրադարձ կատարվեց նաև բուժհիմնարկներում առկա խնդիրներին, որոնք հիմնականում վերաբերում էին շենքային պայմանների բարելավմանը, նոր գույքի և բուժսարքավորումների ձեռքբերմանը:

 Բնակչության շրջանում իրականացվող սքրինինգային աշխատանքների ծավալներով, թեև մարզի ընդհանուր ցուցանիշը հանրապետության մակարդակով բավականին բարձր է, սակայն մարզի առանձին բուժհաստատություններ թերանում են, ուստի մարզպետը հանձնարարեց կարճ ժամկետներում բարելավել ցուցանիշները: Նա հանձնարարեց մինչև տարեվերջ զրոյացնել նաև կուտակված պարտքերը և ավելացնել վճարովի ծառայությունների ծավալները, կատարել ֆինանսական տնտեսումներ:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Սպիտակի բժշկական կենտրոնում բացված Հայկական ակնաբուժության նախագծի մարզային կենտրոնի գործունեությանը: Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն Արսեն Մկրտչյանն ասաց, որ արդեն կան բավականաչափ հերթագրված հիվանդներ և առաջիկայում կիրականացվեն վիրահատություններ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27