Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Թիվ 19 հիմնական դպրոցը տոնում է իր 50-ամյա հոբելյանը 14.10.2015
Վանաձորի Րաֆֆու անվան թիվ 19 հիմնական դպրոցը տոնում է հիմնադրման 50-ամյա հոբելյանը, և այդ առիթով հոկտեմբերի 5-13-ը կազմակերպվել էին հոբելյանական միջոցառումներ: Միջոցառումների շրջանակներում հոկտեմբերի 5-ին դպրոցում նշվեց է Ուսուցչի տոնը, հոկտեմբերի 6-ին կազմակերպվել էր ցուցահանդես-վաճառք և սպորտլանդիա, 9-ին՝ Րաֆֆուն նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ:

Տաշիր քաղաքի 171-ամյա տարեդարձն ուղեկցվեց «Տաշիրյան պանրի փառատոն» տոնակատարությամբ 13.10.2015
Այս տարի՝ «Տաշիր քաղաքի օր» և «Պանրի փառատոն» տոնակատարությունները նշվեցին համատեղ՝ հոկտեմբերի 12-ին: Տոնվում էր քաղաքի հիմնադրամն 171-ամյակը, իսկ փառատոնն անց էր կացվում արդեն երրորդ անգամ: Տաշիր քաղաքը պանրագործական հարուստ ավանդույթներով քաղաք է, ուստի պատահական չէ, որ նմանատիպ փառատոն նշվում է հենց այստեղ:
Դանիայի «Միդվեստ» աղջիկների երգչախումբը Վանաձորում 13.10.2015
Դանիայի թագավորությունում ՀՀ դեսպանության և «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-16-ը Հայոց մեծ եղեռնի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Հայաստանում համերգներով հանդես է գալիս Դանիայի Յուլանդի շրջանի Հերնինգ քաղաքի «Միդվեստ» աղջիկների երգչախումբը:

«Լավագույն հաշմանդամ մարզիկ» մրցույթում Լոռու մարզը գրավել է 2-րդ տեղը 13.10.2015
Հոկտեմբերի 8-ից 11-ը Ծաղկաձորում կայացավ ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն հաշմանդամ-մարզիկ» մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլը: Լոռու մարզի պատվիրակությունը ղեկավարում էին մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը և նույն բաժնի առաջատար մասնագետ Ռուբեն Մխիթարյանը:
Աշխատանքային խորհրդակցություն 12.10.2015
Հոկտեմբերի 12-ին, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը փոխմարզպետների, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

Հանդիսավորությամբ նշվեց Մարգահովիտի օրը 12.10.2015
Հոկտեմբերի 10-ին Մարգահովիտ համայնքում հանդիսավորությամբ նշվեց գյուղի հիմնադրման 1018-րդ տարեդարձը: Նույն օրը կատարվեց նաև ներհամայնքային 1600 մետր երկարությամբ ասֆալտապատ ճանապարհի բացումը: