Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարտակերտցի ճամբարականները հրաժեշտ տվեցին «Ծիծեռնակին»

09.08.2016

ԼՂՀ Մարտակերտի վարչական շրջանից 15 դպրոցականներ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հրավերով մեկ շաբաթ իրենց ամառային հանգիստն անցկացրին Վանաձորի գեղատեսիլ կիրճում գտնվող Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբարում: Օգոստոսի 9-ին հայրենիք մեկնելուց առաջ նրանց այցելեցին Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Խաչատրյանը, Ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժնի պետ Սասուն Խեչումյանը և «Երուսաղեմի Սուրբ Ղազարի օրդենը Հայաստանում» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Ժակլին Հեքիմյանը: Երեխաները անմոռաց տպավորություններով էին հրաժեշտ տալիս հարազատ դարձած ճամբարին, ջոկատավարներին, մանկավարժներին, սպասարկող անձնակազմին:
Վ. Խաչատրյանը Լոռու մարզպետի անունից երեխաներին նվիրեց «Լոռու դպրոց» հիմնադրամի միջոցներով ձեռք բերված դպրոցական պայուսակներ ու գրենական պիտույքներ,իսկ Ժ.Հեքիմյանը բհկ-ի կողմից նվիրեց մարզական հագուստ և ժամացույց-վայրյանացույց:
Հրաժեշտից առաջ արցախցի երեխաները լուսանկարվեցին ճամբարային մատուռի մոտ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06