Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկության Լոռու մարզային փուլը

Անցկացվեց ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկության Լոռու մարզային փուլը 15.11.2024

Վանաձորի աթլետիկայի մասնագիտական մարզադպրոցում նոյեմբերի 14-ին անցկացվեց «ՀՀ Ազգային ժողովի գավաթի» խաղարկության Լոռու մարզային փուլը, որին մասնակցում էին տարածաշրջաններում լավագույն արդյունքներ ցուցաբերած դպրոցները: Մասնակիցները մրցում էին՝ վազք՝ 60 մետր, վազք՝ 500 մետր, թենիսի գնդակի նետում, ձգումներ և հեռացատկ թափավազքից մրցաձևերում:

Գումար կհատկացվի  Լոռու մարզում հրատապ ծրագրի իրականացման համար

Գումար կհատկացվի Լոռու մարզում հրատապ ծրագրի իրականացման համար 15.11.2024

ՀՀ կառավարությունը հրատապ խնդիրների լուծման նպատակով ջրհեղեղից տուժած Լոռու մարզի Քարկոփ բնակավայրի միջնակարգ դպրոցում իրականացվող շինարարական աշխատանքների վճարման համար Լոռու մարզպետի աշխատակազմին կհատկացնի 18 միլիոն 970 հազար դրամ:

Քննարկվել են Լոռու մարզի անտառների արդյունավետ վերականգնմանն առնչվող հարցեր

Քննարկվել են Լոռու մարզի անտառների արդյունավետ վերականգնմանն առնչվող հարցեր 14.11.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը և ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը նոյեմբերի 13-ին Ստեփանավան, Տաշիր, Լոռի Բերդ, Սպիտակ, Փամբակ, Ֆիոլետովո համանքների ղեկավարների և այդ համայնքներում անտառապատման ծրագրեր իրականացնող «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկել են Լոռու մարզի անտառների արդյունավետ վերականգնմանն առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցել են նաև Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, ֆինանսական վարչության պետ Մերի Դալլաքյանը, քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության հողաշինության բաժնի պետ Էդգար Հախվերդյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ:

Քննարկվել են Պարեկային ծառայության հետ համագործակցության վերաբերյալ հարցեր

Քննարկվել են Պարեկային ծառայության հետ համագործակցության վերաբերյալ հարցեր 14.11.2024

Նոյեմբերի 13-ին Լոռու մարզպետարանում անցկացվել է Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների, Լոռու մարզի համայնքների ղեկավարների հանդիպումը ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանի և Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի հետ:

                                Աշխատանքային խորհրդակցություն

Աշխատանքային խորհրդակցություն 13.11.2024

Նոյեմբերի 13-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի, աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Մարզպետ Արամ Ղազարյանը մեկ անգամ ևս շնորհավորել է ներկաներին ՏԻՄ օրվա կապակցությամբ, մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ Լոռու մարզի և մարզի բնակիչների:

Հանդիսավորությամբ նշվել է ՏԻՄ համակարգի 28-ամյակը

Հանդիսավորությամբ նշվել է ՏԻՄ համակարգի 28-ամյակը 12.11.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը նոյեմբերի 11-ին մասնակցել է Տեղական ինքնակառավարման համակարգի 28-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Կառավարության մի շարք անդամներ, այլ պետական պաշտոնյաներ, ՀՀ մյուս մարզերի մարզպետները և բոլոր համայնքապետերը, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ԵԽ հայաստանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, միջազգային և հասարակական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-01 17:56:02