Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն 11.04.2016
Ապրիլի 11-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Համագործակցությունն ամրագրվեց երկկողմ հուշագրով 11.04.2016
Շուրջ 10 տարվա պատմություն ունի Լոռու մարզպետարանի և «Վորլդ Վիժն» միջազգային կազմակերպության համագործակցությունը: Այդ ընթացքում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել մարզի համայնքներում:

Լոռու մարզպետի այցը երջանիկ ընտանիքին 08.04.2016
Մայրության և գեղեցկության տոնի օրը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը առողջապահության և սոցիալական ապահովվության վարչության պետ Սամվել Լամբարյանի և Ջրաշենի համայնքի ղեկավար Վահան Ուռուսյանի ուղեկցությամբ անակնկալ հյուր էր Ջրաշեն գյուղի Թորոսյանների ընտանիքում: Այցի առիթը ինքնանպատակ չէր: Հյուրերը եկել էին շնորհավորելու դեռևս 1988-ի երկրաշարժից ֆիզիկական վնաս կրած Մարինե և Արևիկ Թորոսյաններին նրանց վաղեմի՝ մայր դառնալու բաղձանքը իրականանալու առիթով:

Լոռու մարզի գործարարները սատարում են Արցախին 07.04.2016
«Լոռի-Արցախ» մարզային հանձնախմբի աշխատանքային ծրագրով ապրիլի 6-ին Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մարզպետ Արթուր Նալբանդյանի հանդիպումը Լոռու մարզի գործարարների ու անհատ տնտեսավարողների հետ:
Հանդիպում «Դիակոնիա» հիմնադրամի ներկայացուցիչների հետ 07.04.2016
Լոռու մարզպետարանը երկար տարիներ համագործակցում է միջազգային 43 կառույցների և հիմնադրամների հետ: Մարզում առկա բազմաթիվ խնդիրներ, որոնք համայնքային բյուջեով հանարավոր չէ իրականացնել, իրագործվում է միջազգային բարեգործական կազմակերպությունների և ծրագրերի միջոցով: Այս առումով առանձնահատուկ է համագործակցությունը «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հետ, որը 2015 թվականին շուրջ 100 միլիոն դրամի՝ հիմնականում սոցիալական ուղղվածության ներդրումային ծրագրեր է իրականացրել:
«ԼՈՌԻ-ԱՐՑԱԽ» մարզային հանձնախմբի ուղերձը Լոռու մարզի հանրությանը 06.04.2016
Թանկագին լոռեցիներ. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմից աննախադեպ լայնածավալ մարտական գործողությունների առաջին իսկ օրվանից Լոռու մարզի բնակչությունը, հանրապետության ողջ ազգաբնակչության հետ համաքայլ, պատրաստակամություն հայտնեց սնունդ, դեղորայք և անհրաժեշտ այլ պարագաներ հավաքագրել՝ աջակցելու և օգնելու պատերազմական գոտում գտնվող արցախցիներին, հայրենիքի պաշտպանության դիրքերում մարտնչող ԼՂՀ Պաշտպանական Բանակի զինվորներին և նրանց օգնության հասած կամավորական ջոկատների մարտիկներին