Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկում՝ նվիրված մարզի զարգացման ռազմավարական ծրագրի և համայնքների հնգամյա զարգացման ծրագրերի կազմմանը

04.11.2016

 Մարզի զարգացման ռազմավարական ծրագրի մշակման, ինչպես նաև համայնքների հնգամյա զարգացման ծրագրերի կազմման ուղղությամբ տարվող աշխատանքներին նվիրված քննարկում-խորհրդակցություն էր այսօր կազմակերպվել Լոռու մարզպետարանում: Խորհրդակցությունն անց էին կացնում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը:

Քննարկումը վարում էր մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը:
    Մասնակցում էին մարզպետարանի պատասխանատու պաշտոնատար անձինք, մարզի զարգացման ռազմավարության նախագծի մշակման և կազմման նպատակով ձևավորված աշխատանքային խումբը, ինչպես նաև մարզի քաղաքային և խոշոր գյուղական համայնքների ղեկավարները:
    Քննարկման շրջանակներում Վ. Տերտերյանը մասնակիցներին ներկայացրեց տարվող աշխատանքների համակողմանի կազմակերպման կարևորությունները:

 Նա հորդորեց իրատեսական և համայնքի համար իրապես կարևորություն ունեցող և զարգացում ապահովող ծրագրային փաթեթներ կազմել՝ նշելով, որ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը պատրաստակամ է մեթոդական և խորհրդատվական աջակցություն ցուցաբերել:
    Նա իր խոսքում անդրադարձավ նաև մարզի զարգացման ռազմավարության մշակման գերակայություններին, ինչպես նաև համայնքների զարգացման հնգամյա ծրագրերի կազմման աշխատանքները պատշաճ և ներկայացված պահանջներին համապատասխան իրականացնելու անհրաժեշտություններին:
   ← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27