Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արտագնա խորհրդակցություններ Ստեփանավանի և Տաշիրի տարածաշրջաններում

04.11.2016

 Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը նոյեմբերի 3-ին արտագնա աշխատանքային խորհրդակցություններ անցկացրեց Ստեփանավան և Տաշիր քաղաքներում, որին մասնակցում էին նշված տարածաշրջանների համայնքների ղեկավարները: Քննարկվեցին համայնքների սեփական եկամուտներին վերաբերող, բյուջետային գործընթացի, համայնքների 5-ամյա զարգացման ծրագրերի հետ կապված և մի շարք այլ հարցեր: Տ. Բադոյանը հարկերի հավաքագրման գործընթացը՝ հատկապես վերջին ամիսներին, խիստ անարդյունավետ համարեց: Ցուցանիշները ցածր են ոչ միայն պլանի, այլև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ինչն անընդունելի երևույթ է:
-Մի խումբ համայնքների ղեկավարների անարդյունավետ աշխատաոճի պատճառով հարկերի հավաքագրման գործընթացը ձախողվում է, ինչը պարզապես անընդունելի է, -ասաց նա՝ հորդորելով գոնե առաջիկա ամիսներին մեծ ջանքերի շնորհիվ շտկել իրավիճակը:
Ինչ վերաբերում է համայնքների 5-ամյա զարգացման ծրագրերի կազմման գործընթացին, ապա փոխմարզպետը նշեց, որ մարզպետարանի համապատասխան վարչություններն ու բաժինները պատրաստ են համայնքներին մեթոդական աջակցություն ցուցաբերել:
Նա անդրադարձավ նաև համայնքներին պետական աջակցությամբ մատչելի գներով հատկացված առաջին վերարտադրության ցորենի սերմացուի, պարարտանյութի դիմաց գումարների հավաքագրման ընթացքին՝ նշելով, որ անհրաժեշտ է գործընթացն արագ կազմակերպել, որովհետև սահմանված ժամկետները սպառվել են:
Քննարկվեցին օրախնդիր այլ հարցեր ևս:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27