Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նարեկ Սարգսանը՝ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար

02.11.2016

ՀՀ Վարչապետի 01.11.2016թ., թիվ 1012-Ա որոշմամբ  Նարեկ Սարգսյանը նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար:

          Ծնվել է 1973թ. հունվարի 23-ին Թումանյանի շրջանի Լորուտ գյուղում:

          1979-89թ.թ. սովորել և ավարտել է Լորուտի միջնակարգ դպրոցը:1990թ. ընդունվել և 1995թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմություն և իրավագիտություն ֆակուլտետը:

          1993-95թ.թ. անհատական գրաֆիկով աշխատել է Լորուտի միջնակարգ դպրոցում՝ որպես պատմության ուսուցիչ:

          1995-97թ.թ. ծառայել է  ՀՀ զինված ուժերում:

          1997-2005թ.թ. կրկին աշխատել է Լորուտի միջնակարգ դպրոցում:

          1997-2002թ.թ եղել է դպրոցի փոխտնօրենը:

          2005թ. սեպտեմբեր- դեկտեմբեր ամիսներին աշխատել է Վանաձորի պետական տեխնոլոգիական քոլեջի փոխտնօրեն:

          2006թ. հուլիսին նշանակվել է մարզպետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ:

          2016թ. ապրիլից աշխատել է որպես ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար:

                    Ամուսնացած է, ունի երկու որդի:

 

                                                                                      

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27