Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցակցվեց համակարգող խորհրդի հերթական նիստը

03.11.2016

 Ինչպես հայտնի է, մեկնարկվել է ՀՀ մարզերի 2017-2025թթ տարածաշրջանային զարգացման ռազմավարությունների մշակման գործընթացը, որի նպատակն է հանրապետության մարզերի տնտեսական ու սոցիալական, տարածքային համաչափ և կայուն զարգացման խթանումը՝ հաշվի առնելով առանձին մարզերի կարիքներն ու ռեսուրսները: Այդ նպատակով Լոռու մարզպետարանում ձևավորվել են հիմնական աշխատանքային և ոլորտային խմբեր, որոնք համակարգում են ՀՀ Լոռու մարզի ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքները:
Նոյեմբերի 3-ին համակարգող աշխատանքային խմբի հրավերով կազմակերպված քննարկմանը մասնակցում էին մարզի քաղաքային համայնքների ներկայացուցիչները:
Քննարկումն անց էր կացնում մարզպետի տեղակալ, համակարգող խորհրդի ղեկավար Հովհաննես Թադևոսյանը:
-Ծրագիրը, որը նախատեսվում է կազմել, ռազմավարական լուրջ նշանակություն է ունենալու մարզի զարգացման համար, և ենթադրում է կոնկրետ միջոցառումներ: Այն պետք է լինի իրատեսական և մրցակցային, այսինքն՝ մրցակցային դաշտ է մտնելու մյուս մարզերի ծրագրերի հետ,-ասաց Հ.Թադևոսյանը:
Մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ, համակարգող խմբի անդամ Հասմիկ Մկրտչյանը ներկայացրեց մարզի տարածաշրջանային զարգացման ռազմավարական ծրագրի կազմման ժամանակացույցը և մեթոդական որոշակի ցուցումներ տվեց:
-Քաղաքային համայնքները պետք է լուրջ աշխատանքներ իրականացնեն՝ կազմելով իրատեսական և համայնքի զարգացման համար կարևորություն ունեցող ծրագրեր, որևէ ոլորտ չպետք է դուրս մնա ծրագրից,-նշեց բաժնի պետը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27