Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեց 2017-2025թթ. մարզի զարգացման ռազմավարության մեթոդաբանությունը

04.11.2016

Նոյեմբերի 4-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ սեմինար-քննարկում՝ նվիրված Լոռու մարզի 2017-2025թթ. զարգացման ռազմավարության կազմման մեթոդաբանությանը: Մասնակցում էին մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսայնը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ ու աշխատակիցներ:  Դասընթացը, որը վարում էր Եվրամիության ներկայացուցիչ, փորձագետ Ալեքս Կարաևն, իրականացվում է «Աջակցություն ՏԿՆ-ին ՏԶ գործողությունների պատրաստման գործում» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է մարզերի տարածքային զարգացման ռազմավարությունները (ՏԶՌ) մշակող աշխատանքային խմբերին ներկայացնել ՏԶՌ-ների մշակման գործընթացի տեխնիկական պահանջները, ՏԶՌ-ների մշակման համար անհրաժեշտ վերլուծական մեթոդները, իրավիճակի, ուժեղ և թույլ կողմերի հնարավորությունների և սպառնալիքների (SWOT) վերլուծությունը, ինչպես նաև տրամադրել պրակտիկ գիտելիքներ և հմտություններ այդ խնդիրների լուծման վերաբերյալ:

Մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսյանը տեղեկացրեց, որ աշխատանքային խմբում արդեն մեկնարկել են աշխատանքները և ներկայացրեց դրանց ընթացքը, մոտեցումներն ու պատկերացումները հետագա անելիքների վերաբերյալ:

Ծրագրի փորձագետը խոսեց ռազմավարության բոլոր ուղղությունների մասին: Քննարկման դրվեց ռազմավարության կազմման <

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27