Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Այցերը ԼՂՀ բռնի տեղահանված ընտանիքներ շարունակվում են 25.01.2024
Մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանն այցելել է Տաշիր համայնք, որտեղ պետական սեփականություն հանդիսացող վարչական շենքում, որը հարմարեցվել է՝ որպես ժամանակավոր կացարան, բնակվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 15 ընտանիք՝ 50 անձ։ Նրան ուղեկցել է համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը: Գոռ Ասրյանը զրուցել է քաղաքացիների հետ, հաղորդակից դարձել նրանց կողմից բարձրացված խնդրներին: Քաղաքացիներից մի քանիսը նշել են, որ որոշ փաստաթղթերի բացակայության պատճառով չեն ստացել պետական աջակցության գումարները, բարձրաձայնվել է նաև կենցաղային որոշ իրերի անհրաժեշտության պահանջը: Որպես հիմնական խնդիր, սակայն, նշել են, աշխատանքի տեղավորման հարցը:
Քննարկում է ծավալվել ընտանիքում անչափահաս երեխաների իրավունքների խախտման մեկ դեպքի վերաբերյալ 25.01.2024
Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի, Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանի, վարչության պատասխանատու պաշտոնյաների, ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչության, ՀՀ Ներքին գործերի նախարարության ՈԼՄՎ Թումանյանի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ներկայացուցիչների, Ալավերդի համայնքի սոցիալական աշխատողների մասնակցությամբ հանգամանալի քննարկում է ծավալվել ընտանիքում անչափահաս երեխաների իրավունքների խախտման մեկ դեպքի վերաբերյալ:
Ներկայացվել են «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի վերջին փոփոխությունները 24.01.2024
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Լոռու մարզպետարանում մարզի բոլոր համայնքի ղեկավարներին, մարզպետի աշխատակազմին է ներկայացրել «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի վերջին փոփոխությունները։ Ըստ այդ փոփոխությունների՝ համայնքներին տրվող դոտացիաներն էականորեն ավելացել են։ Եթե 2023 թվականին համայնքներին հատկացվել է 69,7 մլրդ դրամ, ապա 2024-ին 71 համայնքին կհատկացվի 85,3 մլրդ դրամ։ Աճել են նաև Լոռու մարզի բոլոր համայնքների դոտացիաները։
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հունվարի 22-ին աշխատանքային քննարկում է ունեցել մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Ներկա են եղել նաև մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը և Հովհաննես Ավետիսյանը, աշխատակազմի ղեկավար Կամո Աշրաֆյանը: Մարզի ղեկավարը վստահություն է հայտնել, որ անձամբ իր և մարզպետի աշխատակազմի հետ ակտիվ համագործակցությամբ հնարավոր կլինի օպերատիվ կերպով արձագանքել համայնքներում առկա խնդիրներին.
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հունվարի 22-ին խորհրդակցություն է անցկացրել ճանապարհաշինական ընկերությունների ղեկավարների հետ: Խորհրդակցությանը մասնակցել են նաև մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի այլ պատասխանատու պաշտոնյաներ: Մարզի ղեկավարը, ձյան տեղումներով պայմանավորված, կարևորել է մարզի տարածքով անցնող միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհներն օպերատիվ կերպով ձյան շերտից մաքրելու, աղավազային խառնուրդով մշակելու անհրաժեշտությունը:
Հունվարի 19-ին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Լոռու մարզպետի աշխատակազմին, համայնքների ղեկավարներին, պետական և ուժային կառույցների տարածքային մարմինների ղեկավարներին ներկայացրեց Լոռու նորանշանակ մարզպետ Արամ Ղազարյանին։ Ներկա էր նաև ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը: Նախարարը շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Արամ Խաչատրյանին համատեղ արդյունավետ աշխատանքի համար՝ բարձր գնահատելով երեք տարիների ընթացքում նրա աշխատանքային գործունեության արդյունքները։ -Հարգելի պարոն Խաչատրյան, դուք ձեր պաշտոնը ստանձնել էիք բավականին բարդ ժամանակահատվածում ու նաև բարդ փուլում եք իրականացրել ձեր աշխատանքային պարտավորությունները, բավականին բարդ հարցեր լուծում են ստացել,-ասաց նախարարը: