Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Սպիտակում այսուհետ կգործի Հայկական ակնաբուժության նախագծի մարզային կենտրոն 28.06.2016
Լոռու մարզի Սպիտակ քաղաքում այսուհետ կգործի Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) գերժամանակակից սարքավորումներով հագեցած Ջոն և Հասմիկ Մկրտչյանների անվան ՀԱՆ մարզային ակնաբուժական կենտրոնը, որի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ հունիսի 27-ին:

Վանաձորում կայացավ Ստեփան Սարգսյանի անվան գավաթի 21-րդ խաղարկությունը 28.06.2016
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն իր մասնակցությունը բերեց Վանաձորի մարզապալատում անցկացված օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի եռակի գավաթակիր, Եվրոպայի բազմակի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ Ստեփան Սարգսյանի գավաթի խաղարկության 21-րդ միջազգային մրցաշարի եզրափակիչ միջոցառմանը:

Հաստատվեց վարձատրվող հասարակական աշխատանքների ևս երկու ծրագիր 27.06.2016
Հունիսի 24-ին Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում մարզպետի տեղակալ Ա.Դարբինյանի նախագահությամբ տեղի ունեցավ Լոռու մարզի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի նիստը:

Մարզպետի արտագնա խորհրդակցություն Ալավերդիում 27.06.2016
Սեփական եկամուտների հավաքագրման կատարողականներ, առաջիկա ՏԻՄ ընտրություններ, գարնան գյուղատնտեսական աշխատանքներ, ամառային զորակոչ, զբոսաշրջային սեզոնին ընդառաջ. ահա այն հարցերի շրջանակը, որոնք քննարկվեցին հունիսի 23-ին Լոռու մարզպետի՝ Ալավերդի քաղաքում հրավիրած արտագնա նիստի ընթացքում: Մասնակցում էին մարզպետի տեղակալ Ա.Դարբինյանը, մարզպետարանի մի քանի ստորաբաժանումների պետեր, Թումանյանի տարածաշրջանի համայնքների ղեկավարներ:

Ուսումնավարժությունը գնահատվեց բավարար 27.06.2016
Հունիսի 23-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանի և ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանի աշխատանքային օրն սկսվեց Ալավերդի քաղաքում, ուր մարզի ղեկավարի աշխատանքային ծրագրի համաձայն «Թումանյանի տարածաշրջանի խոշոր անտառային հրդեհների հրդեհաշիջման կազմակերպումը» թեմայով անց էր կացվելու հրամանատարական շտաբային ուսումնավարժություն, ապա տեղի էր ունենալու արտագան խորհրդակցություն տարածաշրջանի համայնքների մասնակցությամբ և վերջում` քաղաքացիների ընդունելություն:
Աշխատանքային խորհրդակցություն 24.06.2016
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: