Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

«Վարդատոն»-ը Գյուլագարակ համայնքի «Հեքիաթ» հանգստի գոտու տարածքում 11.07.2016
Հուլիսի 9-ին Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի «Հեքիաթ» հանգստի գոտու տարածքում տեղի ունեցավ «Պետական աջակցություն մշակութային միջոցառումներին» ծրագրի շրջանակներում հայկական ավանդույթներին և ծիսակատարություններին նվիրված «Վարդավառ» հանդիսությունը:

«Հանքավան» մեկնեց ճամբարականների երկրորդ հերթափոխը 11.07.2016
«Հանքավան» մեկնեց ճամբարականների երկրորդ հերթափոխը Հուլիսի 9-ի Հանքավանի «Լուսաբաց» ճամբար մեկնեց Լոռու մարզի դպրոցականների երկրորդ հերթափոխը՝ 150 երեխա: Ինչպես հայտնի է, դպրոցականների այցերը ճամբար կազմակերպվում են ՀՀ կառավարության կողմից իրականացվող՝ դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ծրագրի շրջանակներում: Այս հերթափոխում ընդգրկված Գուգարքի, Սպիտակի և Տաշիրի տարածաշրջանների երեխաները ևս իրենց 20-օրյա հանգիստը կանցկացնեն հարմարավետ պայմաններում:
Աշխատանքային խորհրդակցություն 04.07.2016
Հուլիսի 4-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

Մեկնարկեց ամառային զորակոչը 01.07.2016
Այսօր մեկնարկեց 2016թ. ամառային զորկոչը: Մարդաշատ էին Վանաձորի, Ալավերդու, Ստեփանավանի, Սպիտակի զինվորական կոմիսարիատների բակերը. նորակոչիկներին Հայոց ազգային բանակ էին ճանապարհում ծնողներն ու հարազատները:

Հիշենք բոլորին անուն առ անուն 30.06.2016
2001 թվականից հունիսի 29-ը Հայաստանում նշվում է որպես անհայտ կորած զինվորների հիշատակի օր: Ավանդույթի համաձայն այդ օրը Լոռու մարզկենտրոնի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի մոտ փոքրիկ միջոցառում անցկացվեց:

Ալավերդու մայր թերթը 85 տարեկան է 29.06.2016
1931 թվականի հունիսի 11-ին Մանես բանավանում (այսօրվա Ալավերդում) ծնունդ առավ «Պղնձի ֆրոնտում» անունը կրող թերթը, որին վիճակված էր անցնելու ութ տասնյակ տարուց ավելի երկար ու ձիգ ճանապարհ, դառնալու Լոռվա լեռնաշխարհի նախ` խորհրդային դարաշրջանի, ապա` նորանկախ Հայոց պետականության ժամանակակիցն ու տարեգիրը: