Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Իմ Թումանյանը». մարզի ղեկավարը գրքեր նվիրեց պատանիներին ու աղջիկներին

22.02.2017

Վանաձորի Ստ. Զորյանի տուն-թանգարանի հյուրընկալ հարկի տակ ավանդաբար նշվող տոներից է Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը, որը վերիջին տարիներին արժևորվում է նաև որպես Գիրք նվիրելու օր:

Այս անգամ կազմակերպված միջոցառումը կրում էր «Իմ Թումանյանը» խորագիրը և նվիրված  էր մեծն լոռեցու ծննդյան 148-ամյակին  ու Մայրենի լեզվի օրվան: Մարզի ղեկավարը, ով այս հյուընկալ հարկի սիրելի հյուրերից է, այս անգամ ևս առիթը բաց չթողնելով՝ ներկա էր ցերեկույթին: Նա այս անգամ ևս չափազանց կարևոր առաքելությամբ էր եկել՝ ոչ միայն համակվելու պոեզիայի շնչով և ունկնդրելու պատանիների ու աղջիկների շուրթերից հնչող հավերժական Թումանյանի անմար գոհարներն, այլև գիրք նվիրելու նրանց:

-Միանում եմ բոլոր շնորհավորանքներին: Չնայած նրան, որ տարեցտարի քչանում է գիրք կարդացողների բանակը, այդուհանդերձ նմանատիպ ավանդական միջոցառումները նպաստում են այս համացանցային ժամանակաշրջանում մարդկանց կողմից գրքի արժևորմանը և ընթերցմանը: Հայաստանը բացառիկ պետություն է, որտեղ նշում են Գիրք նվիրելու օրը: Ես այս  գեղեցիկ առիթը  չէի կարող  բաց թողնել, և Թումանյանի, Չարենցի ու Սևակի գրքույկները  սիրով նվիրում եմ միջոցառմանը մասնակցող կրտսեր սերնդի ներկայացուցիչներին,- իր ողջույնի խոսքում նշեց մարզպետ Ա. Նալբանդյանը: Նա շնորհակալություն հայտնեց տուն-թանագարանի տնօրեն Լենա Անթառանյանին յուրաքանչյուր տարի այս օրը տոն դարձնելու համար:

   Օրհնանքի և բարեմաղթանքի խոսք ասաց Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանը:

Ողջույնի խոսք ասաց նաև Վանաձորի փոխքաղաքապետ Արման Բերնեցյանը:

Թումանյանի բանաստեղծությունների, քառյակների ասմունքով և ընթերցանությամբ հանդես եկան հանրապետական մրցույթ-փառատոնի դափնեկիր Արգամ Մովսիսյանը, Գուգարաց թեմի երիտասարդ միության անդամները, ՎՊՀ-ի ուսանողուհիները, Վանաձորի  պոեզիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար, ասմունքող, դերասան Ջիվան Սարգսյանը, պոեզիայի թատրոնի սաները, երգերի կատարմամբ՝  Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի վոկալ բաժնի

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36