Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շնորհավոր գարնան զարթոնքի օր

01.03.2017

Գարնանմուտի առաջին օրը տոնական էր նաև Վանաձորի տարեցների տան անձնակազմի կանանց ու իրենց առօրյան անցկացնող ծերունազարդ տատիկների համար: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն էլ ժամանակ գտավ փոխմարզպետ Տիգրան Բադոյանի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանի, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանի ուղեկցությամբ այցելել տարեցների տուն, գարնանամուտի կապակցությամբ ջերմորեն շնորհավորել հաստատության կանանց, մաղթել առողջություն, բարձր տրամադրություն, նաև նվերներ մատուցել  նրանց:

«Տրոյա կրեդո» գովազդային գործակալության նախաձեռնությամբ և «Ֆորտունա» մարզային հեռուստաընկերության աջակցությամբ կազմակերպված  տոնական միջոցառմանը իրենց  աշխույժ կատարումներով կանանց զվարճության ու  հաճելի ժամանցի պահեր նվիրեցին Վանաձորի «Երգի թատրոնի» երգիչները (ղեկավար՝ Գագիկ Աղաբաբյան):

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-22 17:14:20