Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետարանի հյուրերն էին Կաթնաջրի միջնակարգ դպրոցի աշակերտները

24.02.2017

Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ մարզի հանրակրթական դպրոցների աշակերտները պարբերաբար կայցելեն մարզպետարան՝ վերջինիս կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությանը ծանոթանալու նպատակով:

 Փետրվարի 24-ին մարզի գլխավոր կառույց էին այցելել Կաթնաջրի միջնակարգ դպրոցի 7-12-րդ դասարանների 15 աշակերտներ տնօրենի ուղեկցությամբ: Նրանք եղան Կրթության, մշակույթի և սպորտի, Առողջապահության և սոցիալական ապահովության, Գյուղատնտեսության և բնապահպանության, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություններում, Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության, Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժիններում, Լոռու մարզպետի աշխատասենյակում՝ ծանոթանալով նրանց գործառույթներին և համապատասխան ոլորտներում իրականացվող ծրագրերին: Այնուհետև դահլիճում նրանք կիսվեցին իրենց տպավորություններով, հարցեր ուղղեցին աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանին, ստորաբաժանումների ղեկավարներին՝ իրենց հուզող տարաբնույթ խնդիրների վերաբերյալ, որոնք հիմնականում առնչվում էին կրթության ոլորտին, իրենց համայնքի խնդիրներին, գյուղատնեսության, արդյունաբերության ոլորտներին, մարզում տուրիզմի զարգացման հեռանկարներին և այլն: Աշակերտները նշեցին, որ երբևէ չէին եղել մարզպետարանում և այժմ բավականին տպավորված են: Աշխատակազմի ղեկավարը երեխաներին ողջունեց մարզպետի անունից, համառոտ ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի գործունեությունը, իսկ Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը փոխանցեց մարզպետ Ա. Նալբանդյանի պատրաստակամությունը՝ հովանավորելու երեխաների էքսկուրսիան դեպի մարզի տեսարժան, պատմամշակութային վայրեր:

Մարզի դպրոցականների նամանատիպ ճանաչողական այցերը մարզպետարան պարբերական բնույթ են կրելու՝ հնարավորություն ընձեռելով նրանց ծանոթանալու մարզի գլխավոր կառույցի գործունեությանը և կողմնորոշվելու ապագա մասնագիտության ընտրության հարցում:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 16:11:43