Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

27.02.2017


Փետրվարի 27-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն: Մարզի ղեկավարը նախ և առաջ անդրադարձավ իր կողմից ներկայացվելիք ամենամյա հաշվետվության, ինչպես նաև Կանանց միջազգային օրվա հետ կապված կազմակերպչական մի շարք հարցերի: Նա հանձնարարականներ տվեց նաև ապրիլյան պատերազմի զոհերի և վիրավորների ընտանիքներին տրվող օգնությունների վերաբերյալ՝ նշելով, որ մարզպետարանին հատկացվող ապրիլ ամսվա սոցիալական աջակցության ողջ ֆոնդը կտրամադրվի նրանց:
Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը ներկայացրեց ՀՀ համապետական ընտրությունների կազմակերպման նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
Սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները փետրվարի 24-ի դրությամբ ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը: Նրա տեղեկացմամբ նշված ժամանակահատվածում սեփական եկամուտների հավաքագրումը պլանի դիմաց կազմել է 72,7 տոկոս, հողի հարկինը՝ 72,1 և գույքահարկինը՝ 71,7 տոկոս: Ընդհանրապես մուտքեր չեն ապահովել մարզի 5 և միայն հողի հարկի գծով՝ 18 համայնքներ, ինչը առաջացրեց մարզի ղեկավարի վրդովմունքը: Նա փոխմարզպետներին և համապատասխան վարչությունների պետերին խստորեն հանձնարարեց հետևողական աշխատանքներ իրականացնել և շտկել իրավիճակը:
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը տեղեկացրեց, որ առարկայական օլիմպիադաների տարածքային փուլը ավարտին է մոտենում, իսկ մարզային փուլը կմեկնարկի մարտի 6-ին: Օլիմպիադաների հանրապետական փուլը անց կկացվի ապրիլ ամսին: Ըստ վարչության պետի, այս տարի մասնակցության աճ է արձանագրվել՝ հույս հայտնելով, որ տարին կառանձնանա նաև մրցանակային տեղերի առատությամբ:
Մարզպետը հանձնարարեց առանձնացնել այն դպրոցների ցանկը, որոնք խրոնիկ կերպով տարիներ շարունակ չեն մասնակցում օլիմպիադաներին և առաջարկեց այսուհետ տնօրենների և ուսուցիչների աշխատանքը գնահատել նաև օլիմպիադաներում արձանագրած հաջողություններով: Մ. Սայադյանը խոսեց նաև մարզի հանրակրթական դպրոցների բարձր դասարանների աշակերտների՝ մարզպետարան այցելության ծրագրի ընթացքից՝ նշելով, որ աշակերտները բավականին տպավորված են հեռանում մարզի գլխավոր կառույցից:
Գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ զեկուցեց մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը:
Քննարկվեցին մի շարք այլ հարցեր ևս, տրվեցին հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:21:55