Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՄԱԿ-ի Պարենային համաշխարհային ծրագիրը հնարավոր աղետների դեպքում աջակցություն կցուցաբերի Լոռու մարզին 21.07.2016
Հուլիսի 21-ին մարզպետարանի դահլիճում տեղի ունեցավ մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանի, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների և ներկայացուցիչների, Լոռու մարզի փրկարարական վարչության պետ Հրաչ Անտոնյանի, պետի տեղակալ, ՃԿԿ պետ Արթուր Չատինյանի հանդիպումը ՄԱԿ-ի Պարենային համաշխարհային ծրագրի (ՊՀԾ)-ի ներկայացուցիչների հետ՝ ի դեմս Հայաստանյան ներկայացուցիչ, ծրագրերի համակարգող, արտակարգ պատրաստվածության և արձագանքման սպա Յիեն Աջեմյանի:

Տնակային ավանի ևս 12 ընտանիք սեփական տուն կունենա 20.07.2016
Հուլիսի 23-ին մարզկենտրոնի Տարոն 3 թաղամասում շահագործման կհանձնվի «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից կառուցված հերթական բազմաբնակարանը: Քսան տարուց ավելի տնակներում գոյատևած ևս 12 ընտանիք վերջապես հարմարավետ բնակարան կունենա:
Ի գիտություն 20.07.2016
2016 թվականի հուլիսի 23-ին և դրան հաջորդող յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի Կենտրոն վարչական համայնքում` «Մալիբու» սրճարանի հարևանությամբ, նախատեսվում է վերսկսել գյուղատնտեսական մթերքների տոնավաճառների կազմակերպումը:
Աշխատանքային խորհրդակցություն 18.07.2016
Հուլիսի 18-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն 18.07.2016
ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի ծրագրի շրջանակներում 2016 թվականի հուլիսի 23-ին ժամը 19.00-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում, իսկ օգոստոսի 8-ին ժամը 18.00-ին Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի համերգասրահներում տեղի կունենա սփյուռքից ժամանած պարային համույթների և երգչախմբերի ելույթները: Սիրով հրավիրում ենք համերգների դիտմանը: