Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

20.03.2017

Մարտի 20-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն:

Օրակարգի գլխավոր հարցը ՀՀ վարչապետի՝ Լոռու մարզ կատարած այցի արդյունքների ամփոփումն էր: Մարզի ղեկավարը հանգամանորեն ներկայացրեց այցի մանրամասները՝ նշելով, որ կառավարության ղեկավարը մի շարք հանձնարարականներ է տվել՝ համայնքներում առկա մի շարք խնդիրների, առողջապահության և կրթության ոլորտների հետ կապված մի շարք հարցերի վերաբերյալ, որոնք պետք է հանգամանորեն քննարկվեն և դրանց կարգավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացվեն Կ. Կարապետյանին:

-Կառավարության մոտեցումները փոխվել են: Հիմնավորապես ուսումնասիրվում է իրականացվող ծրագրերի արդյունավետությունը, որպեսզի դրանք ինքնանպատակ չլինեն,-ասաց մարզի ղեկավարը:

Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը  ներկայացրեց նախորդ շաբաթվա ընթացում տրված հանձնարարականների, ինչպես նաև ՀՀ համապետական ընտրությունների կազմակերպման նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը ներկայացրեց մարզպետի հանձնարարությամբ  մարզի թվով 12 դպրոցներում տնտեսված միջոցների հաշվին «Սմարթ» դասասենյակների վերանորոգման և կահավորման ընթացքը: Նա անդրադարձավ ձեռք բերված տեխնիկային տիրապետելու նպատակով նշված դպրոցների ինֆորմատիկայի ուսուցիչների վերապատրաստման անհրաժեշտությանը: Ի լրումն մարզի ղեկավարը նշեց, որ օրեր առաջ «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» ղեկավար Բագրատ Ենգիբարյանի հետ քննարկել են՝ որպես պիլոտային ծրագիր Լոռու մարզի դպրոցներում «Ինֆորմատիկա» առարկայի շրջանակներում դասավանդման ժամանակակից պահանջներին համապատասխան ծրագիր իրականացնելու առաջարկությունը, որը կներկայացվի ԿԳ նախարարությանը:

Խորհրդակցության ընթացքում համապատասխան վարչությունների պետերը ներկայացրեցին նաև եկամուտների հավաքագրման, գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը: Քննարկվեցին մի շարք այլ հարցեր ևս, տրվեցին հանձնարարականներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 18:23:14