Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը և Լոռու մարզպետը ծանոթացան Մ 6 միջպետական ճանապարհի շինարարության ընթացքին

20.03.2017

Հայաստանի Հանրապետությունը Վարստանին կապող Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ճանապարհի շինարարությունը գարնան գալստյանը զուգահեռ վերսկսվել է: Ճանապարհաշինության ընթացքին հետևելու նպատակով Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մասնագետների ուղեկցությամբ շրջեցին շինհրապարակում: Շինաշխատանքների պատասխանատուները վստահեցրեցին, որ աշխատանքներն ընթանում են մեծ թափով և, որ ամենակարևորն է, խիստ ուշադրություն է դարձվում դրանց որակին: Ճանապարհահատվածում առկա 12 կամուրջներից երեքը կքանդվեն և կփոխարինվեն նորակառույց կամուրջներով, իսկ 9-ը կհիմնանորոգվի. կիրականացվեն կարգավորիչ պատերի վերակառուցման, թռիչքային կառուցվածքի լայնացման, մայթերի կառուցվածքի փոխարինման, անվտանգության բազրիքների տեղադրման և այլ աշխատանքներ: Մոտ 40-րդ կիլոմետրում գտնվող թունելն ամբողջությամբ կվերակառուցվի՝ ապահովելով լայնության և բարձրության համապատասխանությունը շինարարական չափորոշիչներին: ԿԿատարվեն նաև թունելների երեսապատման, մայթերի ու անվտանգության խորշերի կառուցման, ասֆալտապատման, ներքին հարդարման, լուսավորության ու անվտանգության համակարգի տեղադրման, նաև նոր ճակատային մասերի, մերձթունելային հրապարակի և պատերի կառուցման մի շարք աշխատանքներ:

Նախարարը և մարզպետն իրենց գոհունակությունը հայտնեցին աշխատանքների ընթացքից՝ հույս հայտնելով, որ դրանք կավարտվեն սահմանված ժամկետներից ավելի շուտ,բայց իհարկե ոչ ի հաշիվ որակի:

-Ոչ միայն մարզի, այլև հանրապետության համար կենսական, ռազմավարական նշանակության այս ճանապարհի շինարարությունը անմիջապես գտնվում է ՀՀ նախագահի վերահսկողոսթյան ներքո, և մեր խնդիրն է, որ դրանք կատարվեն որակով,-ասաց Ա. Նալբանդյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59