Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն

10.03.2017

Մարտի 9-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեց ավելի քան 30 քաղաքացի Վանաձորից, Գուգարքի  և Թումանյանի տարածաշրջաններից:

Նրանց հարցերին առավել սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը ներկա էին նաև մարզպետարանի ոլորտային պատասխանատու աշխատակիցներ: Սոցիալական աջակցության խնդրանքով եկած 13 քաղաքացու մարզպետը պատրաստակամություն հայտնեց ֆինանսական աջակցություն տրամադրել: Անվճար բուժօգնություն ստանալու ակնկալիքով եկած չորս քաղաքացու ևս Ա. Նալբանդյանը դրական պատասխան տվեց՝ առաջարկելով համապատասխան բովանդակությամբ դիմումներ ներկայացնել:

«Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագրի» շահառու հանդիսացող Ուռուտ համայնքի բնակչին մարզպետը պատասխանեց, որ մինչև 2018թ.-ը խնդրին ամբողջական լուծում կտրվի, և ծրագիրը վերջնականապես ավարտին կհասցվի:

 Բնակարանային պայմանների բարելավման, կոմունալ-կենցաղային հարցերով եկած բնակիչներին առաջարկվեց դիմել իրենց համայնքների ղեկավարներին:

Աշխատանքի տեղավորման հարցով դիմած քաղաքացիներին մարզպետը խոստացավ հնարավորության սահմաններում օգտակար լինել:

Սպառիչ պատասխաններ տրվեցին նաև այլ հարցերի:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36